Իտալական «Ինտերը» ֆեյսբուքյան էջում հայերեն գրառում է արել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ այս մրցաշրջանում առաջին գոլից հետո։ Իտալիայի առաջնության 22-րդ տուրի հաղթական խաղում (6։2) 37-ամյա կիսապաշտպանը գրավել էր «Պիզայի» դարպասը։ «Մխիթարյան գնացքը հասավ։ Հետևեք մեզ՝ այլ բովանդակության համար»,- Մխիթարյանի գոլի տեսանյութին կից գրել է «Ինտերի» մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը գոլի …

