Ֆրանսիան ազատ է արձակել ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավը, որը կալանվել էր մարտին

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

Ֆրանսիայի իշխանությունները թույլատրել են Deyna լցանավին, որը ռուսական «ստվերային նավատորմի» մաս է կազմում, լքել Մարսելի նավահանգիստը, հայտնում է Maritima-ն։ Նավը ծով է դուրս եկել ապրիլի 16-ին և այժմ ուղևորվում է դեպի միջազգային ջրեր, գրում է Meduza-ն։

Deyna լցանավը կարողացել է լքել նավահանգիստը, երբ Մարսելի դատարանը դիտարկել է դրա սեփականատիրոջ դեմ «կեղծ դրոշի» հայցը: Նավատիրոջը չի հաջողվել ապացուցել Մոզամբիկի դրոշը բարձրացնելու իր իրավունքը, որի ներքո նավարկում էր լցանավը: Դատարանը նշանակել է տուգանք, որի չափը չի հստակեցվում: Իր հերթին, լցանավի սեփականատերը համաձայնվել է հնարավորինս արագ շտկել խախտումները:

Մարտի 20-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Մուրմանսկից Մոզամբիկի դրոշի ներքո նավարկող լցանավի կալանավորման մասին: Նա նշել էր, որ այն Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս է, որը խախտում է պատժամիջոցները և ծովային օրենքը: Մակրոնն ընդգծել էր, որ Ֆրանսիան թույլ չի տա, որ նման նավերը Ռուսաստանին շահույթ ապահովեն նավթի առևտրից, որն օգտագործում է Ուկրաինայի հետ պատերազմը ֆինանսավորելու համար։

Եվրոպական երկրները բազմիցս կալանել են ռուսական նավթ տեղափոխող «ստվերային նավատորմի» լցանավերը, որոնք շրջանցում են Արևմուտքի պատժամիջոցների, սակայն դեպքերի մեծ մասում նման նավերը հետագայում ազատ են արձակվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի