ԱՄՆ զորքերը պատրաստ են վերսկսել մարտական ​​գործողությունները. Հեգսեթը զգուշացնում է Իրանին

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

Եթե ​​Իրանը չհամաձայնի գործարքին, «ենթակառուցվածքների, էլեկտրացանցերի և էներգետիկ համակարգերի հրթիռակոծությունը» կվերսկսվի։ Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։

«Դուք՝ Իրա՛ն, կարող եք ընտրել բարգավաճ ապագա, ոսկե կամուրջ, և մենք հույս ունենք, որ դուք դա կանեք Իրանի ժողովրդի համար։ Բայց եթե Իրանը սխալ ընտրություն կատարի, ապա նրանք կունենան շրջափակում և ռումբեր կթափվեն ենթակառուցվածքների, էներգետիկայի և էներգետիկայի վրա»,- հայտարարել է Հեգսեթը։

Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը կարգելի բոլոր նավերի նավարկությունը Հորմուզի նեղուցում գտնվող իրանական նավահանգիստներ՝ «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

«Այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, մենք կպահպանենք այս հաջող շրջափակումը։ Բայց եթե Իրանը սխալ ընտրություն կատարի, ապա նրանք կունենան շրջափակում և ռումբեր կթափվեն ենթակառուցվածքների վրա»,- ասել է Հեգսեթը՝ հավելելով, որ Ֆինանսների նախարարությունը նույնպես «առավելագույնի է հասցնում տնտեսական ճնշումը»։

ԱՄՆ բարձրաստիճան զինվորական գեներալ Դեն Քեյնն էլ նշել է, որ շրջափակումը «վերաբերում է բոլոր նավերին՝ անկախ պատկանելությունից, որոնք ուղևորվում են դեպի կամ դուրս են գալիս իրանական նավահանգիստներ»։

«Այս դադարի ընթացքում ես կցանկանայի ընդգծել, որ Միացյալ Նահանգների միացյալ ուժերը մնում են դիրքավորված և պատրաստ խոշոր մարտական ​​գործողությունները վերսկսելուն»,- ասել է նա։

Շաբաթավերջին Իսլամաբադում պատերազմի ավարտի հարցով բանակցությունների ձախողումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ռազմածովային շրջափակում սահմանել իրանական նավահանգիստների վրա՝ փորձելով Թեհրանին ստիպել ընդունել Վաշինգտոնի կողմից խաղաղության համաձայնագրի պայմանները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի