Ադրբեջանին ռազմական էսկալացիայի սցենարը հետաքրքիր չէ, եթե մենք ԼՂ-ի հարցը չենք բարձրացնում․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

Հայ և ադրբեջանցի փորձագետների շփումները և հանդիպումները նպաստում են հարաբերությունների կարգավորմանը, իսկ դրանց գլխավոր գործնական արդյունքներից մեկն այն է, որ հանրությունները սկսել են ավելի հանգիստ վերաբերվել նման գործընթացներին։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը՝ ամփոփելով Ադրբեջանում կայացած վերջին հանդիպումը։

«Գործնական արդյունքը, ինչպես նաև այս նախաձեռնության նպատակներից մեկն էր, հարաբերությունների նորմալացումը, և արդյունքն այն է, որ մարդիկ սկսել են ավելի հանգիստ վերաբերվել։ Պարզ է, առաջին այցերը շատ ավելի սուր էին ընկալվում, հատկապես մեր առաջին այցը Բաքու ավելի սուր էր, քան իրենց այցը Հայաստան», – նշեց նա։

Խոսելով ադրբեջանական կողմից ակտիվորեն շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի մասին՝ Սամվել Մելիքսեթյանը այն որակեց որպես գործիք, որի իրական թիրախը ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է, այլ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական փակումը։

« ․․․ եթե այդ հարցը ինչ-որ ձևով վերակենդանանա, արդեն ավելի ակտիվ գործիք կօգտագործեն։ Ակտիվ գործիք նշանակում է, որ այդ նարատիվը արդեն դառնալու է քաղաքական օրակարգի մաս։ Այս գործիքի ամբողջ իմաստն այն է, որ դրան հավատան Ադրբեջանում և դրան հավատան Հայաստանում, որպեսզի ինքը ճնշման գործիք լինի։ Ադրբեջանում ինքը, այսպես ասած, պլան Բ գործիք է»։

Քաղաքագետի համոզմամբ, եթե հայկական կողմը չբարձրացնի Լեռնային Ղարաբաղի հարցը, ապա Ադրբեջանին հետաքրքիր չեն լինի ռազմական էսկալացիայի սցենարները։

Անդրադառնալով տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությանը և հունիսի 7-ի ընտրությունների համատեքստին՝ Սամվել Մելիքսեթյանը նշեց, որ Ռուսաստանը գործում է պրագմատիկ հաշվարկով և մշակել է տարբեր սցենարներ։ Նրա խոսքով, Ռուսաստանը երբեք չի նպաստելու հայերի վերադարձին Լեռնային Ղարաբաղ և այդ թեման օգտագործում է բացառապես որպես լծակ։

«Այն մարդկանց, որոնք դեռ հույսեր են կապում, որ Ռուսաստանը վերադարձնելու է հայերին Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստանը դա չի անելու երբեք։ Ռուսաստանը սա օգտագործում է որպես լծակ՝ քաղաքական առևտրի մեջ մտնելու Ադրբեջանի հետ և հույսեր տալու, ինչպես նշեցի, հայաստանյան հանրության ինչ-որ մի մասին», – ընդգծեց փորձագետը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը Հայաստանի ընտրությունների համար ունի մի քանի սցենար.
«Ռուսաստանը չունի մի սցենար, Ռուսաստանն ունի տարբեր սցենարներ։ Պլան Ա՝ ամենալավ տարբերակը, պրոռուսական ուժերի հաղթանակն է։ Ամենալավ տարբերակով, եթե հաղթում է, ինքը դառնում է կանխատեսելի գործընկեր Ռուսաստանի համար։ Ամենավատ տարբերակով Ռուսաստանի համար, ինքը այնուամենայնիվ լինում է խորհրդարանական ամենախոշոր ուժը և միշտ բարձրացնում է տարբեր հարցեր, խնդիրներ, որոնք ճնշման միջոց են իշխանությունների վրա»։

Մելիքսեթյանը սա համարում է երկարաժամկետ ռազմավարություն, որը հնարավորություն կտա Ռուսաստանին ունենալ խորհրդարանական խոշոր ուժ, որը հինգ տարի շարունակ ներկա կլինի քաղաքական դաշտում։ Քաղաքագետի գնահատմամբ, եթե Հայաստանում հաղթանակ տանեն պրոռուսական ուժերը, Ադրբեջանն այլևս Հայաստանը որպես սուբյեկտ չի դիտարկի և բոլոր հարցերը կքննարկի ուղիղ Մոսկվայի հետ։

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ Ադրբեջանի համար գերադասելի է մնում երկկողմ ձևաչափը, քանի որ այն թույլ է տալիս դուրս գալ աշխարհաքաղաքական մրցակցության դաշտից։ Փորձագետի կարծիքով, խաղաղությունը Հայաստանի հետ Ադրբեջանի համար գնալով դառնում է ավելի կարևոր գործոն, հատկապես Իրանի հետ հարաբերությունների համատեքստում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան