Եվրոպայում վեց շաբաթվա ավիացիոն վառելիքի պաշար է մնացել․ Միջազգային էներգետիկ գործակալություն

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Եվրոպայում «մինչև 6 շաբաթվա  ավիացիոն վառելիք է մնացել»։ Associated Press-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը՝ զգուշացնելով «շուտով» չվերթների հնարավոր չեղարկումների մասին, եթե նավթի մատակարարումների խափանումը շարունակվի Իրանի պատերազմի պատճառով։

ՄԷԳ-ի գործադիր տնօրենը սթափեցնող պատկեր է ներկայացրել «երբևէ ամենամեծ էներգետիկ ճգնաժամի բախվելու» գլոբալ հետևանքների մասին, որը բխում է Հորմուզի նեղուցով նավթի, գազի և այլ կենսականորեն կարևոր պաշարների կրճատումից, նշվում է հրապարակման մեջ։

«Անցյալում կար մի խումբ, որը կոչվում էր «Դժվար նեղուցներ»։ Այժմ դա ծանր նեղուց է և լուրջ հետևանքներ է ունենալու համաշխարհային տնտեսության համար։ Եվ որքան երկար տևի, այնքան ավելի վատ կլինի տնտեսական աճի և գնաճի համար ամբողջ աշխարհում»,- ասել է նա։

Հետևանքները կլինեն «բենզինի, գազի և էլեկտրաէներգիայի բարձր գները»։

«Տնտեսական ցավը կզգացվի անհավասարաչափ, որոշ երկրներ ավելի շատ կտուժեն, քան մյուսները։ Ամենաշատը կտուժեն ոչ թե նրանք, որոնց ձայնը շատ լսելի կլինի։ Դրանք հիմնականում զարգացող երկրները կլինեն, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ավելի աղքատ երկրները»,- ասել է Բիրոլը՝ էներգետիկ ճգնաժամի առաջնագծում նշելով Ճապոնիան, Կորեան, Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը և Բանգլադեշը։

Այնուհետև, ըստ ՄԷԳ ղեկավարի, ճգնաժամը կհասնի Եվրոպա և Ամերիկա»։

«Եթե Հորմուզի նեղուցը չվերաբացվի, Եվրոպայի համար շուտով կարող եմ ասել, որ մենք կլսենք այն լուրերը, որ A քաղաքից B քաղաք չվերթներից մի քանիսը կարող են չեղարկվել ավիացիոն վառելիքի պակասի պատճառով»,- նշել է Բիրոլը։

Նա նաև դեմ է արտահայտվել, այսպես կոչված, «վճարովի խցիկների» համակարգին, որն Իրանը կիրառել է որոշ նավերի համար՝ թույլ տալով նրանց որոշակի վճարի դիմաց անցնել նեղուցով։ Ըստ Բիրոլի՝ դրա ավելի մշտական ​​դառնալը կհանգեցնի նախադեպ ստեղծելու ռիսկի, որը հետագայում կարող է կիրառվել այլ ջրային ուղիների վրա, այդ թվում՝ Ասիայում կենսականորեն կարևոր Մալակկայի նեղուցի վրա։

«Ես կցանկանայի տեսնել, որ նավթն անվերապահորեն հոսի A կետից B կետ»,- հայտարարել է Բիրոլը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի