X-ն արգելափակել է Եվրահանձնաժողովի՝ իր հարթակում գովազդ տեղադրելու հնարավորությունը։ Այս քայլը կատարվել է Իլոն Մասկին պատկանող սոցիալական հարթակին 120 միլիոն եվրոյով տուգանելուց մի քանի օր անց, գրում է BBC-ն։ «Կարծես թե դուք մտածում եք, որ կանոնները չպետք է կիրառվեն ձեր օգտահաշվի վրա։ Ձեր գովազդային հաշիվը ջնջվել է»,- ասել է ընկերության ավագ գործադիր տնօրեն Նիկիտա Բիրը։ …