ՌԴ-ում Կրասնոդարի երկրամասի Գուլկևիչի քաղաքում 9-րդ դասարանի աշակերտը կրակ է բացել դպրոցում, հաղորդում է տեղական 93.ru կայքը։ Տարածաշրջանի Ներքին գործերի նախարարությունն Ինտերֆաքսին հաստատել է, որ թիվ 1 դպրոցում կրակոց է տեղի ունեցել: Կրակ բացած դեռահասը փորձել է փախչել, սակայն ձերբակալվել է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկու աշակերտ վիրավորվել է: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, գրում է Meduza-ն։ …

