ՌԴ ԱԳՆ-ն՝ TRIPP-ի շուրջ զարգացումների և Հարավային Կովկասում Մոսկվայի կենսական շահերի մասին

Լուրեր

22.06.2026 | 16:12
ՄԻՊ հանձնարարությամբ ՔԿՀ-ներում սկսվել են մշտադիտարկման այցեր՝ ընտրական իրավունքների ապահովման համար
22.06.2026 | 15:59
Ադրբեջանը Թուրքմենստանին նավթային լցանավ է նվիրել
22.06.2026 | 15:51
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը
22.06.2026 | 15:45
Նախկին դատավոր Արթուր Մկրտչյանը ցանկանում է դառնալ դատավորների Էթիկայի հանձնաժողովի անդամ․ Դեպարտամենտը հրապարակել է թեկնածուների ցանկը
22.06.2026 | 15:30
Կարող է իր ներողություններն իրեն պահել․ Զելենսկին Լուկաշենկոյից «կոնկրետ քայլեր» է պահանջում
22.06.2026 | 15:19
Ուկրաինան հարձակվել է Վորոնեժի վրա․ հրթիռային հարված է հասցվել պաշտպանական գործարանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
Բոլորը

«Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ճանապարհ» (TRIPP) նախագիծը, որպես Ադրբեջանի  հիմնական  մասի և Նախիջևանի միջև տարանցիկ ճանապարհ՝ Հայաստանի հարավով, մեծ աշխատանքի արդյունք է։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Ըստ նրա՝ դրա ստեղծմանը նախորդել է երկու տարվա քրտնաջան աշխատանք Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով, մասնավորապես, փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։ Նա հավելել է, թե 2023 թվականին մոտ էին, այսպես կոչված, Մեղրիի երթուղու գործարկմանը, որը նախատեսված էր ոչ միայն հարավային Հայաստանից դեպի Նախիջևան տարանցիկ փոխադրում ապահովելու, այլև, ըստ էության, հայկական և ադրբեջանական երկաթուղիները միացնելու համար։

«Հենց սա է, ինչին հիմա ձգտում է հասնել Հայաստանը՝ հենվելով «Թրամփի ուղու» վրա։ Բայց խնդիրն այն է, որ հայ-ամերիկյան նախաձեռնությունը, ի տարբերություն Մեղրիի երթուղու, ավտոմատ կերպով չի նախատեսում հայկական և ադրբեջանական երկաթուղային ենթակառուցվածքների լիարժեք կապ։ Մեր մեղքը չէ, որ Երևանը միտումնավոր սառեցրեց եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը 2023 թվականին»,- հայտարարել է Կալուգինը։

Ըստ նրա՝ մի շարք փորձագետներ կարծում են, թե TRIPP-ի գործարկման հեռանկարները մռայլ են՝ հաշվի առնելով իրանա-ամերիկյան հակամարտությունը: Նաև նշել է, թե, իբր, «բացի Իրանի կողմից իր հյուսիսային սահմանին ԱՄՆ ներկայության բացասական ընկալումից, Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա տանող ճանապարհի նկատմամբ ամերիկյան վերահսկողությունը, որի մի մասը պետք է լինի Թրամփի ուղին, կարող է նաև անվստահություն առաջացնել ասիացի գործընկերների շրջանում»:

«Առանց չինական և ռուսական բեռների՝ նախագծում կատարված ներդրումները չափազանց դժվար կլինի հետ ստանալ։ Կան նաև մի շարք օբյեկտիվ գործոններ, որոնք պետք է հաշվի առնվեն։ Դրանց թվում են հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը, ադրբեջանականի հետ անխափան կապի համար ռուսական չափանիշներին համապատասխան երկաթուղային գիծ կառուցելու անհրաժեշտությունը, «Հարավկովկասյան երկաթուղիների» հայկական երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիան, որը գործում է մինչև 2038 թվականը, և Հայաստանի ընդգրկումը Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային տարածքում»,- հայտարարել է դիվանագետը։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ռուսական շահերին, ըստ Կալուգինի՝ դա բխում է այն փաստից, որ Ռուսաստանը ոչ միայն հարևան է, այլև կովկասյան տերություն։

«Մենք ամենամոտ պատմական և մշակութային կապերն ունենք տարածաշրջանի բոլոր պետությունների հետ։ Մենք դաշնակցային հարաբերություններ ենք հաստատել հինգ հանրապետություններից չորսի հետ։ Ռուսաստանը Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի հիմնական կամ հիմնական առևտրային գործընկերներից մեկն է։ Նշանակալի տրանսպորտային ուղիներ են անցնում տարածաշրջանով։ Հյուսիսային Կովկասում իրավիճակը մեծապես կախված է նրանից, թե ինչպես են իրադարձությունները զարգանում լեռնաշղթայի մյուս կողմում։  Հարավային Կովկասը կենսականորեն կարևոր է մեզ համար»,-հայտարարել է ՌԴ  դիվանագետը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի արմատական շահը տարածաշրջանի զարգացումն է, նրա տնտեսական ներուժի բացահայտումը և այնտեղ «կայունության գոտի» ու խաղաղություն ստեղծելը։ Մոսկվան, ըստ նրա, հետևողականորեն դեմ է տարածաշրջանում զինված հակամարտություններին, աջակցում է շրջափակումների վերացմանը և եռանդուն աշխատում  տարածաշրջանային կապի ընդհանուր ճարտարապետություն կառուցելու ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա օգտվել իր աշխարհագրական դիրքից։

Ռուսաստանցի դիվանագետը, միաժամանակ, մեղադրանքներ է հնչեցրել Արևմուտքի հասցեին՝ նշելով, թե նրանց համար Հարավային Կովկասի տարածաշրջանն աշխարհագրորեն հեռու է և մշակութային առումով օտար։ Ըստ նրա՝ Արևմուտքը, «չնայած գեղեցիկ խոսքերին», մոտ ապագայում «չի կարող և չի փոխարինի Ռուսաստանին Հարավային Կովկասում՝ ո՛չ անվտանգության, ո՛չ էլ տնտեսության մեջ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի