«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանի համոզմամբ՝ Հայաստանում պետականության և անկախության գաղափարները մարում են, և իր առաքելությունն է պայքարել այդ արժեքները վերակենդանացնելու համար՝ անկախ նախընտրական պոպուլիզմից։ Factor TV-ի հետ զրույցում նա, որպես «Միասնության թևեր» դաշինքի պատգամավորի թեկնածու, ներկայացրել է իր քաղաքական խոսույթի առանցքային դրույթները՝ շեշտելով ինքնիշխանության և ազգային արժանապատվության կարևորությունը։ Անդրադառնալով իրենց նախընտրական ուղերձներին՝ …

