Իրանի իշխանությունները գրավի դիմաց ազատ են արձակել Նոբելյան մրցանակակիր, իրավապաշտպան Նարգիս Մոհամմադիին և ուղարկել բուժման, գրում է Current time ը։ Փաստաբան Շիրին Արդականին ասել է, որ Մոհամմադին շատ թույլ է, կորցրել է գրեթե 20 կիլոգրամ։ «Լուրջ բժշկական պատճառներով պատժի այս կասեցումը հնարավոր դարձավ համաշխարհային քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների դիվանագիտության մոբիլիզացիայի շնորհիվ, որը ճնշում գործադրեց …

