Իրանի իշխանություններն ազատ են արձակել Նոբելյան մրցանակակիր Նարգիս Մոհամմադիին՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով

Լուրեր

24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:30
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի իշխանությունները գրավի դիմաց ազատ են արձակել Նոբելյան մրցանակակիր, իրավապաշտպան Նարգիս Մոհամմադիին և ուղարկել բուժման, գրում է Current time ը։

Փաստաբան Շիրին Արդականին ասել է, որ Մոհամմադին շատ թույլ է, կորցրել է գրեթե 20 կիլոգրամ։

«Լուրջ բժշկական պատճառներով պատժի այս կասեցումը հնարավոր դարձավ համաշխարհային քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների դիվանագիտության մոբիլիզացիայի շնորհիվ, որը ճնշում գործադրեց ռեժիմի վրա։ Այս մոբիլիզացիան պետք է շարունակվի՝ պահանջելով Նարգիս Մոհամմադիի դեմ մեղադրանքների չեղարկում և կամայականորեն կալանավորված բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում։ Մենք կոչ ենք անում համաշխարհային դիվանագիտական ​​​​գործիչներին շարունակել ճնշում գործադրել Իրանի իշխանությունների վրա՝ երկրում շարունակվող մահապատիժները դադարեցնելու համար»,- նշել է փաստաբանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապաշտպանը բանտում երկու սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել Զենջան քաղաքի հիվանդանոցում, որտեղ նա կրում էր պատիժը։

Նարգիզ Մոհամմադին հայտնի է Իրանում մահապատժի, պարտադիր հիջաբի և կանանց իրավունքների սահմանափակումների քննադատությամբ։

2023 թվականին նա ստացել է Նոբելյան խաղաղության մրցանակ՝ «Իրանում կանանց ճնշման դեմ պայքարի և բոլորի համար մարդու իրավունքների ու ազատության խթանման» համար։ Արարողության ժամանակ մրցանակը նրա փոխարեն ստացել էին  նրա երեխաները, քանի որ նա բանտում էր։

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեության տարիների ընթացքում Մոհամմադին ձերբակալվել է 13 անգամ, նրա ընդհանուր պատիժը գերազանցել է 30 տարվա ազատազրկումը։

2024 թվականի դեկտեմբերին նա ժամանակավորապես ազատ էր արձակվել բժշկական պատճառներով։ 2026 թվականի փետրվարին, երկրում զանգվածային բողոքի ցույցերի ճնշումից հետո, դատարանը նրա ազատազրկման ժամկետին ավելացրեց ևս 7,5 տարի՝ «դավադրության և քարոզչության» մեղադրանքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի