Թաթարստանի «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանի տարածքում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Current time-ի հաղորդմամբ՝ Նիժնեկամսկի քաղաքապետ Ռադմիր Բելյաևը հայտնել է, որ «հրդեհը մարվում է»։ Հրդեհաշիջման աշխատանքներին չմասնակցող գործարանի աշխատակիցները տեղափոխվել են անվտանգ հեռավորության վրա։ «Հավատարմագրված լաբորատորիաների մասնագետները վերահսկում են օդի որակը. բնակիչների կամ շրջակա միջավայրի համար որևէ սպառնալիք չի հայտնաբերվել»,- գրել է նա։ СИБУР ընկերությունը, որին պատկանում …

