Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցը փոխվել է ԱՄՆ-ում կայանալիք խաղում
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցը Լոս Անջելեսում կայանալիք ընկերական խաղում փոխվել է, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Ժամանակացույցում տեղի ունեցած փոփոխության պատճառով հայ բասկետբոլիստները հունիսի 27-ին Պանամայի հավաքականի փոխարեն կմրցեն Իռլանդիայի հավաքականի հետ։
Հայաստանի և Իռլանդիայի հավաքականները մրցել են նաև 2023 թվականին։ Դիտարժան խաղում 92։91 հաշվով հաղթել է Հայաստանի հավաքականը։