Թրամփը հիասթափված է և լրջորեն դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը. CNN

Լուրեր

24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփn ավելի ու ավելի է հիասթափվում պատերազմը դադարեցնելու բանակցությունների հետ կապված իրանցիների մոտեցումից, և որոշ օգնականներ ասում են, որ նա այժմ ավելի լուրջ է դիտարկում խոշոր մարտական ​​գործողությունների վերսկսման հնարավորությունը, գրում է CNN-ը:

Թրամփին զայրացնում է, մասնավորապես, Հորմուզի նեղուցի շարունակական փակ լինելը, ինչպես նաև այն, որ Իրանի ղեկավարության մեջ տարաձայնություններ կան, որոնք խանգարում են միջուկային բանակցություններում առաջընթացին, հայտնել են քննարկումներին ծանոթ աղբյուրները: Իրանի վերջին արձագանքը, որը Թրամփը համարել է «լիովին անընդունելի» և «հիմար», մի շարք պաշտոնյաների ստիպել է կասկածի տակ դնել Թեհրանի պատրաստակամությունը լուրջ բանակցային դիրքորոշում ընդունելու հարցում:

Աղբյուրները նշել են, որ վարչակազմի ներսում կան տարբեր ճամբարներ, որոնք առաջարկում են առաջ շարժվելու այլընտրանքային ուղիներ: Որոշները, այդ թվում՝ Պենտագոնի պաշտոնյաները, կողմ են իրանցիներին բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար ավելի ագրեսիվ մոտեցմանը, ներառյալ՝ թիրախային հարվածները, որոնք, ըստ նրանց, ավելի կթուլացնեն Թեհրանի դիրքերը: Մյուսները, սակայն, պնդում են, որ դիվանագիտությանն արդար հնարավորություն տրվի, նշել են աղբյուրները:

Թրամփի շրջապատից շատերը ցանկանում են, որ պակիստանցի միջնորդները շատ ավելի անմիջական լինեն իրանցիների հետ շփումներում: Երկու աղբյուրների խոսքով՝ վարչակազմի որոշ պաշտոնյաներ նաև կարծում են, որ Պակիստանը հաճախ ԱՄՆ-ի հետ կիսվում է իրանական դիրքորոշման ավելի դրական տարբերակով, քան այն, ինչն արտացոլում է իրականությունը:

CNN-ը նշում է, որ տարածաշրջանի երկրների և Պակիստանի կողմից ինտենսիվ ճնշում է գործադրվում՝ իրանցիներին հասկացնելու, որ ԱՄՆ նախագահը հիասթափված է, և սա նրանց վերջին հնարավորությունն է լրջորեն զբաղվելու դիվանագիտությամբ, սակայն չի թվում, թե Իրանը լսում կամ որևէ մեկին լուրջ է ընդունում։

Հաղորդվում է, որ երկուշաբթի Թրամփը կրկին հանդիպել է իր ազգային անվտանգության թիմի հետ Սպիտակ տանը՝ հետագա քայլերի տարբերակները քննարկելու համար: Բանակցություններին ծանոթ աղբյուրները հայտնում են, որ առաջընթացի վերաբերյալ կարևոր որոշում, հավանաբար, չի կայացվի մինչև ԱՄՆ նախագահի՝ Չինաստան այցը, որը նախանշված է մայիսի 13-15-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի