ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե «ԵՄ-ն ցանկանում է ՀՀ-ն անջատել Մոսկվայից»

Լուրեր

17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

Երևանի եվրոպական ուղին կարող է հանգեցնել համակարգային փոփոխությունների Մոսկվայի հետ հարաբերություններում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Դիվանագետը մեկնաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, թե «Հայաստանը չափազանց մոտեցել է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել իր հարաբերությունները երկրի հետ»։

«Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն ազդանշանների օրինակ է, որոնք մենք փոխանցել և շարունակում ենք փոխանցել Հայաստանի ղեկավարությանը և հանրությանը տարբեր մակարդակներում։ Մենք կարծում ենք, որ մեր երկրների քաղաքացիները պետք է իմանան, որ Երևանի, այսպես կոչված, եվրոպական ուղով առաջխաղացումը որոշ պահի կարող է հանգեցնել ռուս-հայական հարաբերություններում համակարգային փոփոխությունների»,- նշել է Կալուգինը։

Նա ասել է, թե ԵՄ-ն, իբր, «որևէ հստակ այլընտրանք չի առաջարկում երկրի ինքնիշխանության հիմքում ընկած անվտանգության, տնտեսական կայունության, բարեկեցության և բարգավաճման ապահովման գործիքների առումով»։

«Եվ սա հասկանալի է. Բրյուսելի շահագրգռվածությունը ոչ թե Հայաստանի կամ Հարավային Կովկասի երկրների մասին հոգ տանելն է, այլ, առաջին հերթին, իր սեփական աշխարհաքաղաքական նպատակների լուծումը, որոնք այսօր կենտրոնացած են Ռուսաստանի հետ առճակատման վրա»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։

Բացի այդ, նա ասել է, թե Եվրամիությունը, իբր, ձգտում է Հայաստանն անջատել Ռուսաստանից՝ ամրապնդելով իր սեփական վերահսկողությունը երկրի նկատմամբ։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ-ն փորձում оգտագործել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն այդ նպատակով։ Հանրապետությունում արդեն տեղակայվել է երկու առաքելություն, նման Մոլդովայում ընտրարշավների ժամանակ տեղակայվածներին։ Նշված նպատակները կարող են ազնիվ թվալ, բայց իրականում առաքելությունների նպատակը պարզ է՝ ամրապնդել ԵՄ-ի վերահսկողությունը հանրապետության սոցիալ-քաղաքական կյանքի և տնտեսության վրա, դրանով իսկ՝ նրա անջատմանը Մոսկվայից»,- հավելել է Կալուգինը։

Ըստ նրա՝ Երևանը, կարծես, անտարբեր էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Մոսկվայի հասցեին ուղղված հարձակումների նկատմամբ Հայաստան կատարած այցի ժամանակ։

«Իհարկե, Մոսկվան ֆիքսել է Վլադիմիր Զելենսկիի՝ ակնհայտորեն Բրյուսելից ոգեշնչված այցը և նրա հակառուսական նողկալի հարձակումները, որոնք հայ հյուրընկալողներն անտեսեցին»,- ասել է նա։

Կալուգինի խոսքով՝ Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովների անցկացումը Հայաստանում տեղավորվում է «հայ բնակչության համար գրավիչ եվրոպական միրաժ» ստեղծելու տրամաբանության մեջ, հատկապես՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի