Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել ականի վրա
Քաղաքականություն
12.05.2026 | 10:54
Քարվաճառի տարածքում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել ականի վրա։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մայիսի 11-ին Քարվաճառում ծառայողական պարտականությունները կատարելիս ականի վրա պայթել են Հուսեյնով Մուհամմադը և Գաֆլանով Քամիլը։
Նշվում է, որ վիրավոր զինծառայողները տարհանվել են մոտակա բժշկական հաստատություն։
Զինծառայողների վիճակը կայուն է, նրանց բուժում այժմ շարունակվում է զինվորական բժշկական հաստատությունում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի