ԿԿՀ-ն միակողմանի է համարում ENNHRI-ի հայտարարությունը ՄԻՊ-ի անկախության վերաբերյալ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի՝ մայիսի 8-ի հայտարարության առնչությամբ։ ԿԿՀ-ից հայտնում են, որ Հանձնաժողովի գնահատմամբ՝ հայտարարությունը միակողմանի է ներկայացնում օրենսդրական նորմերը և հաշվի չի առնում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ապահովման անհրաժեշտությունը։

«Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) սույն թվականի մայիսի 8-ին տարածված հայտարարությամբ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների և դրանք սահմանող օրենսդրության  համապատասխանությանը Մարդու իրավունքների պաշտպանի անկախության չափանիշներին։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը Հանձնաժողովին լիազորում է քննել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումների և շահերի բախման վերաբերյալ դիմումները։ Ըստ հայտարարության՝ Հանձնաժողովի նշված լիազորությունը չպետք է տարածվի Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ հաշվի առնելով վերջինիս անկախության իրավական երաշխիքները:

Հանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNHRI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ՝ հատկապես հաշվի առնելով, որ դրանք կատարվել են՝ առանց խնդրի վերաբերյալ Հանձնաժողովի դիրքորոշումը հայցելու։ Արդյունքում, հայտարարությունը միակողմանի է ներկայացնում օրենսդրական նորմերը և հաշվի չի առնում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ապահովման շահը:

Կարևորելով ՄԻՊ հաստատության անկախությունը՝ Հանձնաժողովն, այնուամենայնիվ, գտնում է, որ ՀՀ օրենսդրությունը չի կարող մեկնաբանվել այնպես, որ որևէ պաշտոնատար անձի պարագայում բարեվարքության համակարգի տարրերի պահպանմանն առնչվող դիմումները ենթակա չլինեն քննության լիազոր մարմնի կողմից և մնան անարձագանք։

Հանձնաժողովը՝ որպես ինքնավար մարմին, իրականացնում է կոռուպցիայի կանխարգելման իր մանդատից բխող լիազորությունները՝ հետևելով իր իրավասության ներքո գտնվող բոլոր պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարեվարքության համակարգի տարրերի պահպանմանը։ Ըստ այդմ՝ Հանձնաժողովի կողմից վարույթի իրականացումը որևէ պարագայում չի կարող դիտվել որպես որևէ պաշտոնատար անձի նկատմամբ ճնշում կամ վերջինիս աշխատանքին միջամտություն։ Ավելին, վարքագծի կանոնների առերևույթ խախտումները և շահերի բախման իրավիճակները քննելու՝ Հանձնաժողովի լիազորության և Հանձնաժողովի քննությանը ենթակա պաշտոնատար անձանց շրջանակի նախատեսումը բխում է հակակոռուպցիոն միջազգային լավագույն չափանիշներից։ Միաժամանակ, Հանձնաժողովը վերահաստատում է իր պատրաստակամությունն այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ քննարկելու ոլորտային օրենսդրության կատարելագործման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։