309 հազար դոլար՝ մինչ քարոզարշավի մեկնարկը․ որ ուժն է գովազդի համար ամենից շատ վճարել Meta-ին

Լուրեր

21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը քաղաքական ուժերը միայն Meta-ի հարթակներում արդեն հարյուր հազարավոր դոլարներ են ծախսել։ Ընդամենը երեք ամսում՝ փետրվարի 8-ից մայիսի 8-ը, Facebook և Instagram-ում քաղաքական գովազդի համար վճարվել է ավելի քան 309 հազար դոլար, որի շուրջ երկու երրորդը բաժին է հասել մեկ ուժի՝ «Ուժեղ Հայաստան»-ին ու դրա հետ կապված էջերին։ 

Այսպես՝  Meta-ի ամենաշատ գովազդատուների առաջին 10 տողից 4-ը պատկանում են նույն կուսակցությանը՝ «Ուժեղ Հայաստան», «Երիտասարդական կառույց/Ուժեղ Հայաստան», «Սամվել Կարապետյան», և գովազդատու է նաև «Մեր ձևով» շարժման էջը, որը գովազդ է ֆինանսավորում «Ուժեղ Հայաստան»-ի համար․ այս  բոլորն իրար հետ 3 ամսում Meta-ին վճարել են 210 հազար 322 դոլար՝ 168 գովազդի համար։

Ակտիվ գովազդատու են նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի մյուս անդամները․ «Ապրելու երկիր» կուսակցությունն՝ իր և Մեսրոպ Առաքելյանի ու Մանե Թանդիլյանի էջերով տարածվող 540 գովազդի համար վճարել է 9923 դոլար, իսկ «Հայաքվե»-ն այս 3 ամսում Meta-ին վճարել է 4298 դոլար՝ 648 գովազդի համար։

Երկրորդ խոշոր քաղաքական գովազդատուն «Քաղաքացիական պայմանագիր»-ն՝ իր հարակից էջերով՝ C News, Civic, «Տիգրան Ավինյան», «Երիտասարդական կառույց/Քաղաքացիական պայմանագիր»՝ ընդհանուր 47 հազար 882 դոլար՝ 146 գովազդի համար։

Երրորդ տեղում է «Ռոբերտ Քոչարյան» էջը՝ 27 հազար 958 դոլար 3 ամսում 86 գովազդի համար։

Նրանց հաջորդում է «Միասնության թևեր»-ը՝ 15 հազար 43 դոլար 54 գովազդի համար։

Սոցիալական հարթակներում քաղաքական գովազդատու են նաև «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3081 դոլար 79 գովազդի համար, «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը՝ 698 դոլար 9 գովազդի համար, «Անդրանիկ Թևանյան» էջը՝ 513 դոլար 47 գովազդի համար, «Հայկ Մարության»-ը՝ 503 դոլար 1 գովազդի համար, «Արման Բաբաջանյան»-ը՝ 282 դոլար 30 գովազդի համար։

Ընդ որում՝ ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելանում են գովազդի համար ծախսվող գումարները։ Օրինակ՝ միայն «Ուժեղ Հայաստան» էջը 3 ամսում վճարել է 183 հազար 548 դոլար, իսկ դրա մեծ մասը՝ 128 հազար 550 դոլարը, վերջին 1 ամսվա ծախսն է։  «Քաղաքացիական պայմանագիր» էջը 3 ամսում ծախսել է 44 հազար 444 դոլար, որից 35 հազար 212 դոլարը՝ վերջին 1 ամսում։ Նույն իրավիճակն է Ռոբերտ Քոչարյանի դեպքում․ 3 ամսում գովազդի համար էջի ծախսած 27 հազար 958 դոլարից 21 հազար 630-ը վճարվել է վերջին 1 ամսում։

Հիշեցնենք, որ Meta ընկերությունը հնարավորություն է տալիս գովազդային գրադարանի (Meta Ad Library) միջոցով տեղեկանալ քաղաքական և հասարակական թեմաներով վճարովի գովազդների մասին։ Քաղաքական ուժերն իրենց բոլոր ծախսերը պարտավոր են կատարել կուսակցության բյուջեից՝ անկանխիկ, այսինքն՝ այս ծախսերը հաջորդ տարի պետք է արտացոլվեն կուսակցությունների հաշվետվություններում։ 

Գայանե Խաչատրյան