Երևանում ավարտված ֆուտբոլի Զարգացման Գավաթի մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի Մ-15 հավաքականը (2011թ․ ծնվածներ) հետխաղային 11-մետրանոցներով հաղթել է Վրաստանի հասակակիցներին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2։2 հաշվով։ Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Սամվել Աթասունցն ու Նարեկ Ավետիսյանը։ Նախորդ երկու խաղերում Հայաստանի Մ-15 հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով պարտվել էր Ուզբեկստանին ու հաղթել Մոլդովային։ Վերջին տուրի մյուս …

