ԱՄԷ-ն գաղտնի հարվածներ է հասցրել Իրանին. WSJ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության հարձակումների, հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ  աղբյուրներին: Նշվում է, որ այս իրավիճակում երկիրը, որի վրա Իսլամական Հանրապետությունը բազմիցս հարձակվել է, կարծես, պատերազմի ակտիվ մասնակից է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Աբու Դաբին դեռևս պաշտոնապես չի ընդունել Իրանի վրա հարձակումը: Միաժամանակ, ըստ Wall Street Journal-ի, ԱՄԷ-ի օդային հարվածներից մեկը հասցվել է ապրիլի սկզբին Պարսից ծոցի Լավան կղզում գտնվող նավթավերամշակման գործարանին: Մոտավորապես նույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի հրադադարի մասին՝ դրա սկսվելուց շուրջ հինգ շաբաթ անց։

Այնուհետև Իրանը հայտարարել էր, որ Լավանի նավթավերամշակման գործարանը թշնամական հարված է ստացել, իսկ հետագայում մի շարք հրթիռային և անօդաչուների հարվածներ հասցրել ԱՄԷ-ին և Քուվեյթին, հիշեցնում են հրապարակման հեղինակները:

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ-ը դժգոհություն չի հայտնել Լավան կղզու վրա հարձակման վերաբերյալ, քանի որ Վաշինգտոնի կողմից հայտարարված հրադադարը դեռևս ուժի մեջ չի մտել: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը «հանգիստ ողջունել է» ԱՄԷ-ի և Պարսից ծոցի ցանկացած այլ պետության մասնակցությունը մարտական ​​գործողություններին։

ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակը հրաժարվել է մեկնաբանել Լավան կղզու վրա հարվածի մասին տեղեկությունը, սակայն մատնանշել է երկրի իշխանությունների նախկինում արված հայտարարությունները, որ Աբու Դաբին իրավունք ունի արձագանքել թշնամական գործողություններին, այդ թվում՝ ռազմական։

Պենտագոնը նույնպես հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Ըստ WSJ-ի հաշվարկների՝ պատերազմի սկսվելուց ի վեր Իրանը հարձակվել է ԱՄԷ-ի վրա, ընդհանուր առմամբ, 2800 անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։ Սա ավելին է, քան որևէ այլ երկրի, այդ թվում՝ Իսրայելի վրա հարձակումները, նշվում է հրապարակման մեջ։

Այս հարձակումները լուրջ հարված են հասցրել  ԱՄԷ-ի ավիափոխադրումների, զբոսաշրջության և անշարժ գույքի շուկաներին՝ հանգեցնելով ընկերություններում կրճատումների և ժամանակավորապես ազատումների ալիքի:

«Բացի այդ, այս հարձակումները հիմնարար փոփոխություն են առաջացրել երկրի ռազմավարական ուղղության մեջ. Իրանն այժմ դիտվում է որպես մեկուսացված պետություն, որը ձգտում է խաթարել ԱՄԷ-ի տնտեսական և սոցիալական մոդելը, որը հիմնված է օտարերկրյա տաղանդների ներգրավման և անվտանգության ու կայունության համբավի վրա»,- գրում է WSJ-ն՝ հղում անելով Պարսից ծոցի պաշտոնյաներին։:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի