Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է, որ մայիսի 12-ի դրությամբ MV Hondius զբոսանավի ուղևորների և նրանց հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանում գրանցվել է հանտավիրուսի 11 դեպք, որից 9-ը՝ հաստատված, 2-ը՝ հավանական։ Հայտնաբերվածը Անդերի հանտավիրուսն է, որը կարող է փոխանցվել մարդուց մարդ, սակայն ԱՀԿ-ն և ECDC-ն ընդհանուր բնակչության համար ռիսկը գնահատում են շատ ցածր, իսկ Հայաստանում տարածման ռիսկը ներկայումս ցածր է համարվում։

«Մայիսի 10-ին MV Hondius զբոսանավը ժամանել է Կանարյան կղզիների Թեներիֆե նահանգի Գրանադիլյա նավահանգիստ, որից հետո իրականացվել է ուղևորների իջեցում և հայրենադարձության չվերթներ դեպի նրանց բնակության երկրներ։

Մայիսի 12-ի դրությամբ գրանցվել է ընդհանուր 11 դեպք, որոնցից՝
▪️ 9-ը հաստատված
▪️ 2-ը հավանական

Հայտնաբերված հիվանդները զբոսանավի ուղևորներ են կամ ունեցել են սերտ շփում նրանց հետ։
Հայրենադարձված ուղևորներն անցել են բժշկական զննում, նրանցից վերցվել են լաբորատոր նմուշներ, իսկ հետո հատուկ պայմաններով տեղափոխվել են մեկուսացման վայրեր, որտեղ բժշկական հսկողության ներքո կանցկացնեն կարանտինային շրջան։

Շարունակվում են նաև կոնտակտավորների հայտնաբերման, հետազոտման և բժշկական հսկողության աշխատանքները։
Հայտնաբերված վիրուսը Անդերի հանտավիրուսն է՝ հանտավիրուսի միակ տեսակը, որը կարող է փոխանցվել մարդուց մարդ՝ հիմնականում սերտ և երկարատև շփման դեպքում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ընդհանուր բնակչության համար ռիսկը գնահատում են շատ ցածր։

Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը նույնպես ներկայումս գնահատվում է ցածր։ Առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային իրավիճակին։

Այս պահին ԱՀԿ-ն չի առաջարկում ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակումներ»,- ասված է հաղորդագրությունում։