Skolkovo-ի 70-ից ավելի գործարարներ Երևանում են․ Big Projects-ը բիզնես կրթությունը բերում է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 21:00
Ծառուկյանի որդու փախուստը ՀՀ-ից իրավապահ համակարգի բացթողումն է, մեղավորները կրել են պատասխանատվություն․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:49
Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
13.05.2026 | 20:23
Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:09
Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:00
Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:52
Ո՞վ չի կարող քվեարկել․ ամենը, ինչ պետք է իմանալ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:47
Փաշինյանի նախընտրական հանրահավաքը Աշտարակում․ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 19:43
Կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ՝ Գյումրիի մոտ «թուրքական ռազմաբազայի գաղտնի համաձայնագրի» մասին
13.05.2026 | 19:33
Ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
13.05.2026 | 19:20
Թրամփը հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն ավելի կարևոր է ամերիկացիների ֆինանսական դժվարություններին
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ինչպե՞ս սկսել բիզնես կամ զարգացնել արդեն ունեցած գիտելիքները։ Այս օրերին Երևանը դարձել է հենց այդ փորձի փոխանակման կենտրոնը։ Skolkovo միջազգային բիզնես դպրոցի ավելի քան 70 գործարար-շրջանավարտներ ժամանել են Հայաստան՝ մասնակցելու բիզնես-տուրի։ Երևանում են նաև դպրոցի պրոֆեսորադասախոսական կազմի և ադմինիստրատիվ թիմի ներկայացուցիչները։

Նախաձեռնության հեղինակը Big Projects ընկերությունն է, որի համահիմնադիր Համլետ Խնկոյանը նույնպես այս դպրոցի շրջանավարտ է։

«Այստեղի բոլոր հյուրերին ես եմ հրավիրել: Նրանք իմ ընկերներն են, և վստահ եմ, որ եթե համալրեն իրենց գիտելիքները և ստանան բիզնես կրթություն, իրենց բիզնեսները ևս թռիչքային աճ կապրեն»,- ասում է Համլետ Խնկոյանը։

Big Projects ընկերության համահիմնադիրն ընդգծում է՝ նույնը տեղի է ունեցել նաև իրենց բիզնեսում, երբ Skolkovo դպրոցում ստացած գիտելիքները գործնականում են կիրառել։ Դպրոցն ավարտելուց հետո փոխվել են ընկերության թե՛ կառավարման մոտեցումները, թե՛ թիմային աշխատանքի մոդելը, թե՛ գործընկերների հետ հաղորդակցությունը։ Այսօր արդեն Big Projects-ը փորձում է սեփական փորձը փոխանցել նաև հայաստանյան բիզնես համայնքին՝ ստեղծելով հարթակ, որտեղ միջազգային կրթությունը դառնում է կիրառելի տեղական բիզնեսի համար։

Skolkovo դպրոցը տարածաշրջանի առաջատար բիզնես կրթական կենտրոններից մեկն է, որը 2 տասնամյակ առաջ հիմնադրել են Ռուբեն Վարդանյանն ու Գոռ Նահապետյանը։ Դպրոցի շրջանավարտ, գործարար Հայկ Աղաբեկյանի մոտիվացիան Վարդանյանի գործունեությունն ու գաղափարներն են եղել։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում բիզնես մտածելակերպը դեռ զարգացման փուլում է, և նման միջազգային շփումներն ու փորձի փոխանակումը կարող են դառնալ լուրջ խթան տեղական բիզնես միջավայրի զարգացման համար։

«Այն գիտելիքներն ու ու գործիքները, որոնք մենք ստացել ենք այդ կրթության ընթացքում, մեր բիզնեսում եղել են շատ կիրառելի և օգտակար։ Օրինակ, Skolkovo միջազգային բիզնես դպրոցն ունի վիճակագրություն, ըստ որի շրջանավարտների բիզնեսները զգալի աճ են գրանցում։ Մեր դեպքում ևս այդ գործիքների և մոտեցումների շնորհիվ հասել ենք մինչև X10 աճի»,- նշում է «Սարկիսսիան» ընկերության տնօրեն Հայկ Աղաբեկյանը։

Skolkovo միջազգային բիզնես դպրոցի ստեղծման հիմքում եղել է հստակ նպատակ՝ ձևավորել ավելի շատ որոշում կայացնող առաջնորդներ։ Հենց այս գաղափարն է, որ այսօր փոխանցվում է նաև հայկական բիզնես համայնքին։ 

«Մենք վստահ ենք, որ կրթությունը առաջընթացի և նոր բարձունքներ գրավելու ամենակարևոր գործիքներից ու գրավականներից մեկն է, և այս նախաձեռնության հիմքում ընկած է հենց այս գաղափարը»,- ընդգծում է Big Projects ընկերության համահիմնադիր, մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը։

Big Projects-ի համահիմնադիր Համլետ Խնկոյանն էլ ասում է՝ եթե բիզնես կրթություն ստացողները լինեն ոչ թե մի քանիսը, այլ տասնյակ ու հարյուրավոր գործարարներ, դա կարող է էականորեն փոխել երկրի զարգացման տեմպը։ Նրա համոզմամբ՝ կրթությունն է այն հիմնական գործիքը, որը  կարող է Հայաստանը դարձնել ավելի ուժեղ և մրցունակ։

«Ես ինքս Skolkovo միջազգային բիզնես դպրոցն ավարտելուց հետո դա հասկացա․ սկսեցի լրիվ այլ կերպ նայել իմ բիզնեսին, կարողացա դիտարկել այն որպես ամբողջական համակարգ և անել փոփոխություններ։ Վստահ եմ, որ այդ փոփոխությունների ազդեցության շնորհիվ մոտակա 5-10 տարիների ընթացքում մեր ընկերությունը կունենա շատ ավելի մեծ աճ, ինչը, բնականաբար, իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի տնտեսության վրա»,- նշում է Խնկոյանը։

Մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները ծանոթանում են Հայաստանի բիզնես միջավայրին, հանդիպում տեղական գործարարների հետ, մասնակցում փակ ձևաչափով բիզնես քննարկումների, ինչպես նաև այցելում կրթական և տեխնոլոգիական կենտրոններ՝ այդ թվում՝ COAF և Դիլիջանի կրթական հաստատություններ։ Նպատակն է ներկայացնել Հայաստանի կրթական ու զարգացման ներուժը և ստեղծել փորձի փոխանակման հարթակ միջազգային գործարարների համար։ Big Projects-ում վստահ են՝ բիզնեսի աճը շարունակական գործընթաց է։ Նրանց փորձը ցույց է տվել, որ նույն գործիքները կարող են ավելի արդյունավետ աշխատել, եթե փոխվում է մտածելակերպը և կիրառվում են միջազգային մոտեցումներ։

«Մենք ուզում ենք, որ մեզ հետ միասին աճեն նաև այն բիզնեսները, որոնք նպաստում են մեր բիզնեսի կենսունակությանը և վստահում են մեզ։ Մենք ուզում ենք լինել նույն էջի վրա մեր գործընկերների հետ՝ զարգանալով միասին։ Այսպես զարգանում ենք մենք, զարգանում են նաև մեր գործընկերները, և մեր ծառայությունները մշտապես մնում են արդիական ու օգտակար նրանց համար»,- ասում է Հարոյանը։ 

Նա ընդգծում է, որ Skolkovo միջազգային բիզնես դպրոցի շրջանավարտները ձևավորում են ուժեղ կապերի և networking-ի լայն ցանց, որը հաճախ վերածվում է նոր բիզնես գաղափարների և համագործակցությունների։ Նրա խոսքով՝ կարևոր գործոն է նաև այն, որ ռուսական բիզնես մտածողությունն ու մենեջմենթը ավելի մոտ են հայկական շուկային, ինչը հեշտացնում է փորձի կիրառումը տեղական միջավայրում։ Օրվա քննարկումներից կազմակերպիչներն առանձնացնում են մեկ կարևոր միտք․ հաջողության ճանապարհը հնարավոր է անցնել արագ՝ միայնակ, սակայն երկարաժամկետ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է համագործակցել գործընկերների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան