Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից. սկզբում հաղորդվում էր պայթյունի մասին

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը
ՌԴ Բելգորոդի մարզի Յակովլևսկի շրջանում Ռազումնոյեից Տոմարովկա երթևեկող էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ Տեղական իշխանությունների նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի պատճառը շուրջ երկու մետր երկարությամբ ռելսի բացակայությունն է եղել, գրում է Meduza-ն։

«Մեքենավարը ստիպված էր արտակարգ արգելակել։ Սա վագոնի կեսը դուրս է բերել  գծերից։ Վթարի պահին գնացքում 15 մարդ է եղել. մեկ կին ոտքի վնասվածք և մեջքի կապտուկներ է ստացել»,- ասել է Գլադկովը։

Սկզբում Գլադկովը գրել էր, որ ռելսի բացակայությունը «կարող էր պայթյունի հետևանք լինել»։ Ավելի ուշ նա ուղղել է իր գրառումը։ Այժմ նշվում է, որ «մոտավորապես երկու մետր ռելս բացակայել է, ինչը կարող էր վնասվելու հետևանք լինել»։ Նա չի նշել վնասի բնույթը։

Ըստ նահանգապետի՝ դեպքի վայրում աշխատում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարության սակրավորները։

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո ՌԴ-ում տեղի են ունեցել երկաթուղային և այլ ենթակառուցվածքային պայթյունների մի քանի միջադեպեր: Մասնավորապես, 2025 թվականի հունիսին մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում: Բրյանսկի մարզում ավտոմոբիլային կամուրջը փլուզվել էր դրա տակով ուղևորատար գնացքի անցնելու պահին։ Յոթ մարդ զոհվել է, ավելի քան 100-ը՝ վիրավորվել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի