Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններն ու դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել նախընտրական հիմնադրամների հաշվետվությունները։ Մայիսի 27-ի դրությամբ նախընտրական արշավին ներկայում մասնակցող 18 ուժերի հիմնադրամների մուտքերը կազմել են 1 մլրդ 239․8 մլն դրամ, որից ծախսել են 1 մլրդ 39․6 մլն դրամ։ Նախընտրական հիմնադրամից ամենաշատ մուտքերն ու ծախսերը ունեցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 530․5 …

