«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։ Փաստաբանի խոսքով՝ Չալաբյանը կպահվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, իսկ տեսակցությունները թույլատրված կլինեն միայն պաշտպաններին։ «Որոշմանը չեմ ծանոթացել, այնուամենայնիվ, ներկայացված միջնորդությունը և հիմնավորումները բավարար չէին կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, ավելին՝ բավարար չէին ընդհանրապես որևէ խափանման …

