ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
Քաղաքականություն
24.06.2026 | 17:49
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայասատանի հետագա անդամակցության հեռանկարները կլինեն ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարության կողմից մանրակրկիտ քննարկման առարկա։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում հայտարարել է ՀԱՊԿ մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը։
«Բնականաբար, ՀԱՊԿ-ում Հայաստանի հետագա անդամակցության հարցը նույնպես կլինի բարձրագույն ղեկավարության կողմից մանրակրկիտ ուշադրության և քննարկման առարկա»,- նշել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի