Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անձնական հանդիպումը, հավանաբար, կկայանա հաջորդ ամիս՝ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, ինչը հիմք կհանդիսանա առաջնորդների միջև անձնական քննարկման համար, քանի որ Թուրքիան պատրաստվում է հյուրընկալել դաշինքի տարեկան հավաքը։

«Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից հետո Էրդողանը լրագրողներին ասել է, որ մեծ հավանականություն կա, որ ինքը և Թրամփը անձնական բանակցություններ կանցկացնեն գագաթնաժողովի շրջանակում, որը հուլիսի 7-8-ը ՆԱՏՕ-ի առաջնորդներին կհավաքի Թուրքիայի մայրաքաղաքում։ Սպասվող հանդիպումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Վաշինգտոնն ու Անկարան երկխոսություն են պահպանում տարածաշրջանային և անվտանգության մի շարք հարցերի շուրջ, մինչդեռ ՆԱՏՕ-ի անդամները պատրաստվում են դաշինքի առաջնորդների 36-րդ գագաթնաժողովին։

Թրամփն արդեն իսկ ազդարարել է, որ կմասնակցի հավաքին։

«Ես շուտով կմեկնեմ Թուրքիա»,- նշել է նա։

Սա Թրամփի առաջին պաշտոնական այցը կլինի Թուրքիա։ Վերջին անգամ նա Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպել է Վաշինգտոնում՝ 2025 թվականի սեպտեմբերին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հաստատել էր Թրամփի մասնակցությունը։

«Նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Թուրքիայում։ Սա դաշինքի պատմության մեջ ամենակարևոր հանդիպումը կլինի», – ասել էր Ռուբիոն։

ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը տեղի է ունենում դաշինքի համար զգայուն պահին, քանի որ ակտիվանում են քննարկումները պաշտպանական ծախսերի, ռազմական պատրաստվածության, Ուկրաինային աջակցության և ԱՄՆ-ի ու եվրոպացի դաշնակիցների միջև անվտանգության պատասխանատվության ապագա բաշխման վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի