ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն Ազգային ժողովում անդրադարձավ Գյումրիում առկա խնդիրներին՝ նշելով, որ քաղաքում ձմռանից հետո փողոցաշինության հետ կապված լուրջ իրավիճակ է ստեղծվել։ Նրա խոսքով՝ Գյումրիում կան բազմաթիվ քանդված և երբեմն անանցանելի փողոցներ, ինչը դժգոհություն է առաջացնում բնակիչների շրջանում։ «Ուզում եմ բոլորին հիշեցնել, թե ինչից առաջացավ այս պատկերը։ Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի …

