Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հունիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազ Արմինս Մեյստերսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկանում ենք Դատախազության տարածած հաղորդագրությունից, պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում կայանալիք՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով. քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովին:

Աննա Վարդապետյանը ողջունել է գործընկերներին ՀՀ գլխավոր դատախազությունում, շնորհակալություն է հայտնել Լատվիայի գործընկերոջը՝ Հայաստան այցելելու և համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար, ինչպես նաև շնորհավորել է Արմինս Մեյստերսին գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նրա մասնագիտական փորձն ու գիտելիքները կարևոր ներդրում կունենան Էստոնիայի դատախազության զարգացման և ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու գործում։

ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է Լատվիայի պատվիրակության մասնակցությունը Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում քննարկումներին՝ ընդգծելով, որ եվրոպացի գործընկերների հետ համագործակցությամբ Հայաստանում 2023-2025 թվականներին անցկացված բարձրաստիճան միջազգային համաժողովների հաջողված փորձի հիման վրա որոշվել է ինստիտուցիոնալացնել և շարունակական դարձնել մասնագիտական երկխոսության այս ձևաչափը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լատվիայի միջև քրեական վարույթներով միջազգային իրավական համագործակցությանը։ Նշվել է, որ երկու երկրների միջև գործող միջազգային իրավական գործիքակազմը հնարավորություն է տալիս արդյունավետ իրականացնել փոխադարձ իրավական օգնության հարցումները, ինչի մասին վկայում են նաև վերջին տարիների համագործակցության վիճակագրական տվյալները։

Կողմերը քննարկել են նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի համատեքստում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Եվրաջասթի գործիքակազմին։

Հայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները վերահաստատել են միջազգային համագործակցության, մասնագիտական փորձի փոխանակման և երկկողմ գործընկերության հետագա խորացման պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ նման ձևաչափերը կարևոր նշանակություն ունեն դատախազական համակարգերի արդյունավետության բարձրացման և ժամանակակից մարտահրավերներին համատեղ արձագանքելու գործում։