Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում իրականացվող վերականգնման և մաքրման աշխատանքների ընթացքում հնագետները հայտնաբերել են մարդկային գրեթե ամբողջական կմախք, ինչպես նաև միջնադարյան տամա խաղի (շաշկիի նման) ենթադրյալ խաղաքարեր և բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամ։ Գտածոները կարող են նոր տեղեկություններ հաղորդել ամրոցի պատմության և միջնադարյան բնակիչների կյանքի մասին։
««Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում ընթացող վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել: Մասնավորապես՝ ամրոցի ներքին աշտարակավոր պատի արտաքին կողմում՝ կենտրոնական հատվածից մոտ մեկ մետր դեպի արևելք, հայտնաբերվել է մարդկային կմախք։ Ոսկորների գրեթե 90 տոկոսը տեղում են. չեն գտնվել միայն ձեռքի մատները։ Ատամնաշարից կարելի է ենթադրել, որ նա երիտասարդ է եղել:
Բայց սա դեռ ամենը չէ. մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նաև միջնադարում կիրառվող (ենթադրյալ) զբաղմունքի վկայություն հանդիսացող տամա խաղի (շաշկիի նման) մասունքներ և բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը։
Ամբերդում մաքրման և պեղման աշխատանքները շարունակվում են՝ բացահայտելով նոր մանրամասներ ամրոցի պատմությունից ու կյանքից»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրւթյունում։