Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հաջորդ ամիս Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «ուրախացնելու» ակնհայտ վճռականությունը մտահոգություններ է առաջացրել հարևան Հունաստանում և Իսրայելում, որոնք դեմ են Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին։ Այս մասին ասվում է Euractiv-ի անդրադարձում։

«Ես պատրաստվում եմ անել մի բան, որը նրանց (Թուրքիային) շատ կուրախացնի»,- անցյալ շաբաթ ասել էր Թրամփը՝ պատասսխանելով հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի իր ծրագրերի մասին հարցին։

Reuters-ը  հայտնել էր, որ Թրամփի վարչակազմն արդեն տեղեկացրել է Կոնգրեսին իր մտադրության մասին՝ հաստատել Թուրքիայի հինգերորդ սերնդի կործանիչ KAAN-ի համար 613 միլիոն եվրո արժողությամբ ամերիկյան շարժիչների վաճառքը, որը ներկայում մշակման փուլում է։

Ավելի մեծ հարց է, սակայն, արդյո՞ք Վաշինգտոնը կհարթի նաև Թուրքիայի համար F-35 կործանիչներ ձեռք բերելու ճանապարհը։ Անկարան F-35-երի ծրագրից հեռացվել է 2019 թվականին՝ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգը գնելուց հետո, որը, ըստ Վաշինգտոնի, սպառնալիք է ինքնաթիռի զգայուն տեխնոլոգիայի համար։

Իսրայելը և Հունաստանը մշտապես դեմ են եղել Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում արտադրված ինքնաթիռների ցանկացած ձեռքբերմանը՝ պնդելով, որ դա կխաթարի իրենց տեխնոլոգիական առավելությունը և կփոխի տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը: Մինչ Հունաստանը պատվիրել է F-35-եր, Իսրայելը շահագործում է ինքնաթիռի իր սեփական փոփոխված տարբերակը, որը մասնակցել է Լիբանանի, Սիրիայի և Իրանի օդային մարտերին։

Մայիսին Euractiv-ին տված հարցազրույցում Հունաստանում Իսրայելի դեսպան Նոամ Կացը նշել էր, որ Թուրքիայի «թշնամական» վարքագիծը տարածաշրջանում բավարար պատճառ է, որպեսզի Վաշինգտոնը մերժի Անկարայի՝ F-35-երի ծրագրին վերադառնալու խնդրանքը:

«Ամերիկացիները կորոշեն, և Ամերիկան ​​ունի իր սեփական շահերը: Իսրայելը կարծում է, որ այս պահին Թուրքիային այս ինքնաթիռների մատակարարումը մեր տարածաշրջանում ցանկալի բան չէ»,- ասել էր Կացը։

Միաժամանակ, դեմոկրատ կոնգրեսական Դինա Թայթուսը ստորագրություններ է հավաքում Կոնգրեսին ուղղված նամակի համար, որով կոչ է արվում խոչընդոտել F-35 կործանիչների ցանկացած վաճառք Թուրքիային։

«F-35-ի վաճառքը դեռևս արված գործարք չէ»,- Euractiv-ին ասել է իրավիճակին տեղյակ տարածաշրջանային հետախուզության աշխատակիցը։

Պաշտոնյայի խոսքով՝ KAAN շարժիչների վաճառքը, հավանաբար, կշարունակվի, մինչդեռ F-35-ի հարցում ցանկացած առաջընթաց կարող է կախված լինել այն պայմանավորվածությունից, որի համաձայն՝ Թուրքիան իր C-400 համակարգը կվաճառի երրորդ երկրի, այլ ոչ թե այն կվերադարձնի Ռուսաստանին։ Հարավային Կորեան նշվել է որպես հնարավոր ուղղություններից մեկը։

Երկուշաբթի Աթենքում ԱՄՆ դեսպան Քիմբերլի Անն Գիլֆոյլի հետ հանդիպման ժամանակ Հունաստանի  նախկին վարչապետ, ELAS կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել Թուրքիային լրացուցիչ ամերիկյան ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ F-35 կործանիչների վաճառքը: Ձախակողմյան քաղաքական գործիչը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Անկարայի վրա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ միջազգային իրավունքը հարգելու համար։

Միևնույն ժամանակ, Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​​​վիճակը սրվել է։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ Իսրայելը «լուրջ» է վերաբերվում Էրդողանի սպառնալիքներին երկրի դեմ և իր մտահոգությունները կբարձրացնի Միացյալ Նահանգների առաջ։

Եվրոպական և արտաքին քաղաքականության հունական հիմնադրամի (ELIAMEP) ավագ գիտաշխատող Ջորջ Ցոգոպուլոսի խոսքով՝ Թրամփն ավելի լայն բանակցություններ է վարում Էրդողանի հետ Մերձավոր Արևելքում Թուրքիայի դերի վերաբերյալ և ձգտում է «առավելագույնը ստանալ» բանակցություններից։

Միաժամանակ, Անկարան պնդում է, որ Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի միջև խորացող ռազմական համագործակցությունը հավասարազոր է Թուրքիայի աշխարհագրական առումով շրջափակման փորձի և սպառնալիք է ներկայացնում նրա ազգային անվտանգության համար։

Իսրայելի անվտանգության աղբյուրներն էլ նշում են, որ F-35 ծրագրի որոշ բաղադրիչներ արտադրվում կամ մշակվում են իսրայելական ընկերությունների կողմից։ Արտաքին թևերից բացի՝ սա ներառում է նաև սաղավարտին ամրացված տեսահամակարգ, որը մշակվել է իսրայելական պաշտպանական կապալառու Elbit-ի կողմից։ Նրանք հավելել են, որ Երուսաղեմը շատ գոհ չի լինի, եթե այս իսրայելական բաղադրիչները հայտնվեն թուրքական կործանիչի մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի