Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընտրությունների արդյունքների բողոքարկմանը, Սահմանադրական դատարանից ունեցած ակնկալիքներին, հրապարակված ձայնագրություններին և իշխանության հասցեին հնչեցվող քննադատություններին։

Լրագրողների հարցին, թե ինչու ընտրություններից հետո իրենց կողմնակիցները հունիսի 8-ին դուրս չեկան փողոց՝ ի պաշտպանություն իրենց ձայների, Սամվել Կարապետյանը պատասխանեց, որ ամեն ինչ դեռ առջևում է, և այժմ սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, որից հետո միայն կորոշեն հետագա քայլերը։

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն դատարանից՝ հաշվի առնելով, որ այն, ըստ լրագրողի, ձևավորվել է իշխանության կողմից, Կարապետյանը նշեց, որ ակնկալում են ընտրությունների երկրորդ փուլ։

Քաղաքագետների այն դիտարկմանը, թե երկրորդ փուլում իշխանության հնարավորությունները կարող են ավելի մեծ լինել, Կարապետյանը հակադարձեց, որ իշխանությունը ոչ մի շանս չի ունեցել և չի ունենալու։ Նրա խոսքով՝ ընտրությունների ընթացքում «ընտրախախտումներով թվեր են նկարել», իսկ այդ հանգամանքները ներկայում Սահմանադրական դատարանում ապացուցում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով հերթական հրապարակված ձայնագրությանը, որտեղ հիշատակվում է իր անունը, Կարապետյանը կարճ պատասխանեց. «Թող ձեզ չձայնագրեն, իմ անունը խնդիր չէ»։

Լրագրողի դիտարկմանը, թե ձայնագրությունում Գեղամ անունով անձը պնդում է, որ Կարապետյանը գումար է բաժանելու, վերջինս արձագանքեց, որ նախ պետք է պարզել, թե ով է այդ Գեղամը։

«Գտեք, բերեք Գեղամին, ես չգիտեմ՝ ում մասին է խոսքը»,- ասաց նա։

Կարապետյանը նաև նշեց, որ չի լսում հրապարակվող ձայնագրությունները, քանի որ դրա կարիքը չի տեսնում։

Մանրամասները՝ տեսանյութում։