Իտալական «Միլանի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է ավարտել կարիերան։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան սոցցանցերում հայտնել է, որ 40-ամյա ֆուտբոլիստն այդ մասին կհայտարարի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոդրիչը մտադիր է երկարաձգել «Միլանի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է հունիսին։ Մոդրիչը 2025թ․ ամռանն է միացել …

