Մետրոպոլիտենի արդիականացման պրոցեսում կանգեր ենք ունենալու. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Մետրոպոլիտենի արդիականացման ծրագիրը ենթադրում է ամբողջ ենթակառուցվածքի համալիր վերազինում՝ սկսած ռելսերից ու վագոններից մինչև անվակառքեր և մյուս տեխնիկական բաղադրիչները։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այն, ինչը տասնամյակներով չէր արվել, այս ծրագրով իրականացվելու է։ Կառավարությունն արդեն ֆինանսական հանձնառություն է ստանձնել, որը հաստատվել է ներդրումային կոմիտեում»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը հաստատել է նաև Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսական հանձնառությունը։

Երրորդ խոշոր ծրագիրը վերաբերում է էլեկտրական ավտոբուսների ձեռքբերմանը, դեպոների վերազինմանը և Դալմայի այգիներում նախատեսվող շուրջ 250 հեկտար տարածքի զարգացման ծրագրին։ Ավինյանի խոսքով՝ այս ծրագրերի ընդհանուր ֆինանսական հանձնառությունը կազմում է շուրջ 650 միլիոն դոլար։

«Դրանք երկարաժամկետ ծրագրեր են և իրականացվելու են փուլային տարբերակով, սակայն արդեն մոտենում ենք բուն իրականացման փուլին»,- նշեց նա։

Քաղաքապետի խոսքով՝ ծրագրերի մեկնարկն արդեն տրված է, իսկ իրականացման արագությունը մեծապես կախված կլինի վերջնական ֆինանսավորման աղբյուրից։

«Եթե, օրինակ, Աջափնյակի մետրոյի կայարանը ֆինանսավորվի պետական բյուջեի միջոցներով, ընթացակարգն ավելի արագ կլինի։ Եթե ներգրավվեն միջազգային ֆինանսական գործընկերներ, գործընթացը կարող է մի փոքր ավելի երկար տևել։ Սակայն, բոլոր դեպքերում 2027 թվականին արդեն տեսնելու ենք փաստացի գործուն աշխատանքներ»,- ասաց Ավինյանը։

Անդրադառնալով մետրոպոլիտենի ռելսերի փոխարինմանը՝ քաղաքապետը նշեց, որ ամբողջությամբ առանց կանգերի աշխատանքներ իրականացնել հնարավոր չի լինի։

«Պետք է գիտակցենք, որ արդիականացման պրոցեսում մետրոպոլիտենում մենք ունենալու ենք որոշակի ժամանակներով կանգեր և դադարներ, բայց աշխատանքներն այնպես են կազմակերպվելու, որ բուն մետրոպոլիտենի աշխատանքը կանգնեցնող պրոցեսները իրականացվեն ամենաարագ ռեժիմով»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան