Ծափահարություններ՝ Ալեն Սիմոնյանին․ Ռուբինյանը ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

«Հարգելի՛ գործընկերներ, քանի որ նիստը շուտով կավարտվի, և, ամենայն հավանականությամբ, սա կլինի ութերորդ գումարման Ազգային ժողովի վերջին նիստը, ես ուզում եմ իմ և նաև բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ վերջին հինգ տարիներին Ազգային ժողովի նախագահի պարտականությունները փայլուն կատարելու համար»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը: 

«Պարոն Սիմոնյանը շատ կարևոր ժամանակաշրջանում է Ազգային ժողովի նախագահ եղել. աշխարհի ամենահեշտ Ազգային ժողովում չէ, որ նախագահ է եղել: Բոլորդ տեսել եք, թե ինչ մարդկանց, տեղ-տեղ էլ՝ սուբյեկտների հետ է ստիպված եղել շփվել: Այս տարիների ընթացքում Հայաստանն անցել է բազմաթիվ բարդությունների, դժվարությունների միջոցով, բայց մենք բոլորս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ, և մենք էլ Ազգային ժողովում՝ պարոն Սիմոնյանի գլխավորությամբ, հասել ենք մեր ամենակարևոր խոստման կատարմանը՝ խաղաղությանը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Սիմոնյանին մեր քաղաքական թիմն առաջնորդելու համար:

Բայց սա դեռ ամենը չէ, որովհետև պարոն Սիմոնյանն այս ամեն ինչը մենակ չի արել: Մեզ լքում է նաև Ազգային ժողովի լավագույն փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն Արշակյանին՝ իր պարկեշտության և իր քաղաքական սկզբունքայնության համար: Եվ ուզում եմ արդեն իմ, պարոն Սիմոնյանի և պարոն Արշակյանի անունից շնորհակալություն հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ պնդության, հաստատակամության համար, և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որը կրկին փայլուն կատարեց իր առաքելությունը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։