Ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից 2 օր անց անցողիկ շեմը հաղթահարած ուժերը դեռ չեն հստակեցնում՝ մանդատները վերցնելո՞ւ են, թե՞ ոչ։ Առայժմ հստակ է մեկ բան․ ընդդիմադիր ուժերը ԿԸՀ-ի վերջնական որոշումը պատրաստվում են բողոքարկել Սահմանադրական դատարանում։ «Սպասենք ՍԴ-ի որոշմանը, ՍԴ-ի որոշումից հետո կարող են տարբեր սցենարներ լինել»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ …

