Arca-ի նոր փուլը․ անվտանգությունից մինչև ազգային վճարային համակարգի սուվերենություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Հուսալիություն, նորարարություն և թափանցիկություն․ Arca ազգային վճարային համակարգը նոր փուլ է բացում՝ ներկայացնելով իր զարգացման տեսլականն ու ժամանակակից լուծումները։ Հուլիսի 7-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ընկերության ներկայացուցիչններն ընդգծեցին, որ նպատակը ոչ միայն անվտանգ և անխափան վճարային միջավայր ապահովելն է, այլև ազգային վճարային համակարգի դերի ամրապնդումը։

«Մենք մեզ համար սահմանել ենք՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում պետք է ձգտենք, որ համակարգային հասանելիություն լինի 99,982%, դա տարեկան մոտ 1,6 ժամ անհասանելիություն է ենթադրում։ Լավագույն ցուցանիշն է, որին ձգտում ենք»,- ասաց Arca-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը։   

Նրա խոսքով՝ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 99,780 %, իսկ վերջին վեց ամսվա տվյալներով՝ արդեն իսկ 99,991%։ Անցած տարի արձանագրվել է չորս խոշոր միջադեպ, համակարգը 17 ժամ անհասանելի է եղել․ պատճառներն ուսումնասիրվել են, դրանցից քաղված դասերի հիման վրա իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ։

Arca-ն ստեղծվել է 2000 թվականին՝ Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի մասնակցությամբ։ Այսօր ընկերության բաժնետոմսերի 55 տոկոսը պատկանում է Կենտրոնական բանկին, իսկ 45 տոկոսը՝ 15 առևտրային բանկերի։ Ընկերության խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանն առանձնացրեց վերջին տարիներին Arca-ում իրականացված կառավարման, կադրային և տեխնիկական վերափոխումները։ 

«Մեզ համար առանցքային նշանակություն ունի, որ Arca-ն հանդիսանում է Հայաստանի վճարային համակարգի սուվերենության, ինքնիշխանության, ինքնաբավության կարևոր օղակներից մեկը»,- ասաց Arca-ի խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը։ 

Arca համակարգը տարբերվում է նաև աշխատաոճով՝ ընդգծում է Խորհրդի անկախ անդամ Արա Աբրահամյանը։ Ըստ նրա՝ թվային դարաշրջանում փոխվել է խորհրդի և խորհրդի անդամների դերը։ 

«Մենք համատեղում ենք հանձնաժողովների ներսում դասական աշխատանքը, ոչ ֆորմալ թեմատիկ քննարկումները, մասնագիտական խորքային վերլուծությունները, և երբ հարցերը վերաբերում են ժամանակակից տեխնոլոգիաներին, օրինակ՝ սթեյբլքոյններին, արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման կիրառմանը, նոր պրոդուկտների զարգացմանը»,- նշեց Աբրահամյանը։ 

Arca-ն զարգացնում է ակնթարթային փոխանցումների «Arca Pay» համակարգը, միասնական QR վճարումները և նախատեսում է ընդլայնել քարտային ծառայությունները։ Համակարգին արդեն միացել է 12 բանկ և մեկ վճարահաշվարկային կազմակերպություն։ Համակարգի միջոցով փոխանցումները կատարվում են 24/7 ռեժիմով, իսկ հունիսի վերջի տվյալներով՝ փոխանցումների ծավալը հասել է շուրջ 3,7 միլիարդ դրամի։

«Cashback-ի ժամանակ բազմաթիվ հարցեր էինք ստանում, իսկ ե՞րբ հնարավոր կլինի Arca քարտը կցել Google-ին կամ Apple Pay-ին։ Մեր կանխատեսումներով՝ տարեվերջին կամ հաջորդ տարվա առաջին կեսին արդեն Google Pay-ում հնարավոր կլինի կցել և օգտագործել Arca քարտերը, իսկ Apple Pay-ը կլինի 2027 թվականի երկրորդ կիսամյակին»,- ասաց զարգացման տնօրեն Ռուբեն Սաղոյանը։ 

Arca-ն առաջիկայում նաև նախատեսում է ընդլայնել միջազգային համագործակցությունը․ աշխատանքներ են տարվում Հնդկաստանի, Վրաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ուզբեկստանի և Ղրղզստանի ազգային վճարային համակարգերի հետ։

Կառավարության հետ համատեղ իրականացվող 2 տոկոս հետվճարի ծրագրով արդեն շուրջ 2 միլիարդ դրամ է վերադարձվել քարտապաններին, վերջին հինգ ամսվա տվյալով՝ թողարկվել է շուրջ 290 հազար նոր Arca քարտ, իսկ ընդհանուր շրջանառության մեջ առկա է շուրջ 1 միլիոն Arca քարտ։ Շուկայի մասնաբաժնի առումով ընկերության ցուցանիշը հասել է մոտավորապես 24-25 տոկոսի։

Ընկերությունից հայտնում են՝ 2025 թվականին քարտային գործարքների ծավալը կազմել է 18,23 տրիլիոն դրամ, իսկ գործարքների քանակը՝ ավելի քան 1 միլիարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան