Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող խանութից 700 հազար դրամ գողանալու դեպքը բացահայտվել է։ Ոստիկանության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Շիրազի փողոցի 21-ամյա բնակիչը։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հունիսի 9-ին ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, իսկ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ …

