«Ուժեղներն» այնքան թույլ են, էլ ինչքա՞ն թուլացնենք․ փողոց չեն կարող գեներացնել՝ իրար հետ լեզու չեն գտնում․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը Factor TV-ի եթերում խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման, քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժման խոստման և հետընտրական շրջանում ընդդիմության գործունեության մասին։ Նա վստահեցրել է, որ իրավապահ համակարգն իրականացնում է իր լիազորությունները, իսկ ընդդիմության գործողությունները կանխատեսելի են և չեն կարող խոչընդոտել իշխանության ծրագրերին։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի կալանավորումը բիծ չէ իշխանության մանդատի վրա, Ալխաս Ղազարյանը պատասխանել է.

«Ո՛չ, բնավ բիծ չէր, և դուք գիտեք, որ Ծառուկյանի կալանքը կապված էր բացառապես այլ գործընթացների հետ։ Եթե չեմ սխալվում, 2022-ից 2024 թվականներին խոշոր չափի խարդախության և փողերի լվացման վերաբերյալ է կայացվել այդ որոշումը, և իրավապահները գործել են իրենց լիազորությունների ներքո՝ խուզարկություն, հետո կապարակնքել որոշ կազմակերպություններ և այլն։ Այսինքն, գործել են իրենց գործի շրջանակներում։ Դա քաղաքականացնելը սպասելի էր ընդդիմադիր դաշտի կողմից, բայց միևնույն ժամանակ նաև մենք էլ էինք սպասում՝ որ ժամանակում էլ որ լինեին այդ գործողությունները իրավապահների կողմից, միևնույն է, դա վերագրվելու էր որպես քաղաքական հետապնդում»։

Ի պատասխան դիտարկմանը, թե վարչապետի՝ «բոմժ եմ սարքելու» արտահայտությունից հետո տեղի ունեցող իրադարձությունները քաղաքական հետապնդման տպավորություն են ստեղծում, պատգամավորը նշել է.

«Խոսքերին երբ որ նայում ենք և հոգեբանորեն, գուցե կապենք միմյանց հետ, բայց եկեք այսպես նայենք։ Թե՛ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ենք ասել, որ մարտի 1-ի և այլնի գործով, որպես քաղաքական գործիչ, մենք տվել ենք մեր գնահատականները, այդ թվում նաև վարչապետը իր խոսքում։ Որպես քաղաքական գործիչ նա տալիս է իր գնահատականը, բայց այսքան ժամանակ մենք չենք տեսել, օրինակ, իրավապահների կողմից հենց վարչապետի խոսքի հիման վրա ինչ-որ կտրուկ գործողություններ իրականացնել։ Մինչև այդ էլ է խոսել ամեն ինչի մասին, Ռոբերտ Քոչարյանի մասին, բայց գործընթացներ չեն հաջորդել, որովհետև իրավական, իրավապահ համակարգը պետք է գործեր ըստ օրենքի և Սահմանադրության»։

Նա հավելել է, որ իշխանությունը պատրաստվում է ապամոնտաժել քրեաօլիգարխիկ համակարգը՝ ընդգծելով, որ դա ժողովրդի պահանջն է։ «Դա մեր առաջնային խնդիրներից մեկն է եղել, որպեսզի արտոնություն ունեցող մարդիկ չլինեն Հայաստանի Հանրապետությունում։ Ես չեմ հիշում, ձեր տաղավարում խոսել ենք, դեռ եթե հոգևորականներին չեն ձերբակալել, եթե կինը մասնակցել է ինչ-որ ահաբեկչական գործողությունների, արդյոք նորմա՞լ է, որ կնոջը ձերբակալում են կամ կալանավորում են։ Եթե օրենքի առաջ բոլորը հավասար են, եկեք որևիցե սահմանափակում չդնենք»։

Ալխաս Ղազարյանի կարծիքով, ներկայիս ընդդիմությունը թույլ է և չունի փողոցային պայքարի կամ կոնսոլիդացիայի ռեսուրս։

«Ընդդիմությունն այդքան ուժ չունի, որ որևէ կոնսոլիդացիա անի կամ ինչ-որ պայքարի դուրս գա, որովհետև մենք վստահ ենք, որ այն ձայները, որ իրենք հավաքել են, օրգանիկ իրենց ձայները չեն։ Հետևաբար՝ ընտրակաշառքով ընտրություն գնացողը մաքսիմումը կարող է իր ցավն արտահայտել, բայց կանգնել փողոցում և պայքարել իրենց համար, որ իրենք կարողանան ինչ-որ բան գեներացնել, ես խիստ կասկածում եմ դրանում։ Քոչարյանը, երբ որ «Հայաստան» դաշինքով եկավ 21 թվականին, մեծ խմբակցությունն իրենք էին ընդդիմադիր, բայց իրենք իրենց գործելաոճով մաշաեցրին իրենց այնքան, որ այսօր կես քանակով են ներկայանում»։

Պատասխանելով հարցին, թե ինչու կասկածելի կապիտալ ունեցող գործիչներին ի սկզբանե թույլատրվեց մասնակցել ընտրություններին, Ղազարյանը բացատրել է, որ գործող օրենսդրությունը նման սահմանափակումներ չի նախատեսում։

«Մեր օրենսդրությամբ սահմանված՝ մենք որևէ մեկին չէինք կարող արգելել ընտրություններին չմասնակցել։ Դրանք կարող են օրենսդրական փոփոխությունների հիմք հանդիսանալ, որպեսզի հետագայում դիտարկվեն նաև այդպիսի դեպքերը, և եթե կան այդպիսի կասկածելի ֆինանսական ծագում ունեցող գույքեր։ Բայց այս պահի դրությամբ նման կարգավորում չունենք, որ չթույլ տանք որևէ կուսակցությանը կամ ինչ-որ ուժի մասնակցել ընտրություններին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան