Պատերազմը վերսկսվեց ԱՄՆ-ի և Իրանի միջև, քանի որ միջուկային գործարքը ձեռնտու չի եղել ամերիկյան կողմին․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.07.2026 | 20:00
Փաշինյանն իրագործում է իր խոստումը, որ Գագիկ Ծառուկյանին պետք է բոմժ դարձնի․ ռեպրեսիվ գործիքներ է կիրառում․ Դավիթ Անանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 19:45
Փակ նիստից տեղեկություն հաղորդողը Մանուկյա՞նն է եղել․ նախկին պատգամավորը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 19:35
Մոսկվան չի առարկում․ ԱՄՆ-ն ու Թուրքիան քննարկում են C-400-ները երրորդ երկրի վաճառքի հարցը
09.07.2026 | 19:21
Պուտինը, հավանաբար, կընտրի Ուկրաինայում պատերազմի էսկալացիան՝ չնայած Թրամփի կողմից հնչող հրադադարի կոչերին․ Reuters
09.07.2026 | 19:12
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
09.07.2026 | 19:08
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր
09.07.2026 | 19:00
Պատերազմը վերսկսվեց ԱՄՆ-ի և Իրանի միջև, քանի որ միջուկային գործարքը ձեռնտու չի եղել ամերիկյան կողմին․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 18:53
Քվեաթերթիկն անվավեր է, բայց ինչո՞ւ․ ընտրական համակարգի անպատասխան հարցը 
09.07.2026 | 18:45
Ինչ է կատարվում Ծառուկյանի օբյեկտներում․ փակ դռներ, կապարակնիքներ և անորոշություն․ Factor TV-ի շրջայցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 18:30
Arca-ի նոր փուլը․ անվտանգությունից մինչև ազգային վճարային համակարգի սուվերենություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 18:26
Ես, Քոչարյանն արդեն եղել ենք, մեզ դրանով չես վախեցնի. Կարապետյանը` Ծառուկյանի տան տեսարանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 18:19
Ռուսական կողմը խոցել է սեփական ուղղաթիռը՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածը մղելիս
09.07.2026 | 18:16
Համընդհանուր հայտարարագրումը կարող է դառնալ ՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների ֆինանսավորման նոր աղբյուր
09.07.2026 | 18:10
Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ-ի դեմ սահմանափակումներն է քննարկել // «Արարատցեմենտ»-ի աշխատանքը վերսկսվել է․ ԼՈՒՐԵՐ
09.07.2026 | 18:00
Սպասում եմ ամեն սցենարի. Նարեկ Կարապետյանը` Ծառուկյանի նման ձերբակալվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը Factor TV-ի եթերում վերլուծել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ԱՄՆ-ի կողմից նոր հարվածներ հասցնելուց հետո։ Նրա համոզմամբ, պատերազմը վերսկսվել է, իսկ նախորդ 60-օրյա հրադադարը խիստ կասկածելի էր, քանի որ «ինստիտուցիոնալ խաղաղություն չի կայացել»։ 

Ըստ միջազգայնագետի, ԱՄՆ-ի համար Իրանի միջուկային գործարքը ձեռնտու չէր, քանի որ նրանց իրական նպատակներն այլ են։

«Անկախ այն բանից, որ ՄԱԳԱՏԷ-ով էլ մի քանի անգամ հաստատվել է դիտորդների կողմից, որ այո՛, այն քանակի արտադրություն չկա, որով կստեղծվեր միջուկային ռումբեր կամ զենքեր։ Խնդիրը շատ այլ տեղում է թաքնված։ Այստեղ ես միշտ պնդել եմ հետևյալ կարծիքը, որ Միացյալ Նահանգների գերցանկությունը ենթակառուցվածքներին, նավթավերամշակման գործարաններին և ընդհանրապես ընդերքին անգամ տիրանալն է, որի մասին անթաքույց խոսել են»։

Կարապետյանը նշեց, որ Իրանը խոստումներ էր տվել, որ միջուկային ծրագիրն օգտագործվելու է բացառապես ի շահ իր պետության։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն որպես «ալիբի» օգտագործեց Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպերը՝ առաջինը հարված հասցնելով։ «Համենայնդեպս, մաքսիմալ անաչառ, անկողմնակալ աղբյուրները հաստատում են, որ Միացյալ Նահանգներն է եղել առաջին հարված հասցնողը Հորմուզի նեղուցի նավերի վրա»։

Միջազգայնագետի գնահատմամբ՝ Իրանը սպասվածից ավելի երկար դիմակայեց ամերիկյան ճնշումներին, և ռեժիմի փլուզման նպատակը չիրագործվեց։ Նա հիշեցրեց, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին ղեկավար Ալի Լարիջանին հայտարարել էր, որ «Իրանը կարող է դիմակայել մինչև ուշ աշուն»։

Կարապետյանը կարծում է, որ Իրանը կարող է դիմադրել անգամ մինչև հաջորդ տարի, սակայն ԱՄՆ-ն կարող է փորձել թուլացնել երկիրը ներսից։ Այդ սցենարներից մեկը, ըստ նրա, Խարկ կղզու գրավումն է, ինչը թույլ կտա վերահսկել Իրանի նավթավերամշակման գործարանները։

Անդրադառնալով Հայաստանի տարածքով անցնող «Թրամփի ուղի» կոչվող նախագծին և Իրանի հնարավոր մտահոգություններին՝ Դավիթ Կարապետյանը նշեց.

«Փաստն այն է, որ կարևորը ճանապարհն է։ Գործող իշխանությունները ամենաբարձր մակարդակով երաշխավորել են, որ որևիցե կերպ որպես այդպիսին անվտանգային ռիսկեր իր մեջ չի պարունակում այս գործարքը»։

Նրա խոսքով, Իրանի միակ վերապահումը կարող է լինել այն, որ տասնամյակներ շարունակ ինքն է ապահովել Արևմտյան Ադրբեջանի ցամաքային կապը Նախիջևանի հետ, իսկ հայկական ճանապարհը լինելու է «լուրջ ալտերնատիվ»։ Սակայն, ըստ նրա, բեռնափոխադրումների ծավալներն այնքան կարող են մեծանալ, որ Հայաստանի 40 կմ-ը ֆիզիկապես չհասցնի այդ երթևեկի ապահովումը։

«Հետևաբար, նաև այստեղ հայկական կողմը դիվանագիտորեն պետք է այդ մեսիջը տա, որ գալու է մի պահ, որ ինչքան էլ ճանապարհը անցնելու է հիմնականում Հայաստանով, բայց այդ ճանապարհից նաև դուք էլ եք այդ հատվածում… շատերը նախընտրելու են խցանումների մեջ չկանգնելու համար շրջանցիկ ճանապարհը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան