Շենգավիթում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմատիկ զրույց ունեցավ վարորդական իրավունքից զրկված վարորդների հետ։ Նրանք խնդրում էին գործադիրի ղեկավարին վերանայել օրենսդրությունը, որպեսզի նրանք կարողանան մեքենա վարել, ուղևորափոխադրում իրականացնել։ Վարորդները համաձայն էին հետազոտություններ հանձնել, որպեսզի պատկան մարմինները համոզվեն՝ թմրանյութ և ալկոհոլ չեն օգտագործում։ «Էդ թաղամասում երկու բաժակ ախպորս հետ խմել, եկել եմ, բռնել են, զրկել …

