Հակակոռուպցիոն կոմիտեում փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ՝ ընտրակաշառք տալու և ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, բարեգործության արգելքը խախտելու և դրանց հետ համակցված այլ հանցագործությունների դեպքերով։ Քրեական հետապնդում է հարուցվել 248 անձի նկատմամբ, 227 անձ ձերբակալվել է, 15 մեղադրյալ հետախուզվում է, իսկ 21 վարույթով 90 անձի մասով նախաքննությունն ավարտվել է մեղադրական …

