Հունիսի 12-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված, ապա 72 ժամ անց ազատ արձակված ռուս մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին կարողացել է լքել Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վաչե Սիմոնյանը։ «Իմ կողմից ներկայացված միջնորդության հիման վրա է վերջինիս թույլատրվել սահմանն անցնել, կիրառված արգելանքը բացվել է և Վերբիցկին անարգել հեռացել է Թել Ավիվ»,- ասաց նա։ …

