Apple-ը դատի է տվել OpenAI-ին՝ մեղադրելով ընկերությանը առևտրային գաղտնիքներ գողանալու մեջ

Լուրեր

22.10.2026 | 18:10
ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 18:02
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
22.10.2026 | 17:53
ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
22.10.2026 | 17:35
Լիոնել Սկալոնին նոր պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի հետ. աղբյուր
22.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների անցկացման վայր
22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
Բոլորը

Apple-ը դատական հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ մեղադրելով ընկերությանը կորպորատիվ և առևտրային գաղտնիքների ապօրինի ձեռքբերման փորձերի մեջ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Հայցի համաձայն՝ OpenAI-ի հավաքագրման մասնագետները Apple-ի աշխատակիցների հետ աշխատանքի ընդունման հարցազրույցների ընթացքում նրանց խնդրել են բացահայտել Apple-ի գաղտնի նախագծերի մանրամասները, ինչպես նաև ներկայացնել մշակման փուլում գտնվող սարքերի բաղադրիչներ և նախատիպեր։

Հայցում որպես պատասխանող նշված է նաև OpenAI-ի ապարատային ապահովման բաժնի ղեկավար Թան Թանը, որը մինչև 2024 թվականն աշխատել է Apple-ում։ Ըստ Apple-ի՝ ընկերությունից հեռանալուց մի քանի ամիս առաջ նա OpenAI-ին է փոխանցել Apple-ի մատակարարների վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն։

Apple-ը նշում է, որ դեռևս փետրվարին սկսել էր ներքին հետաքննություն և նախազգուշացրել OpenAI-ին հնարավոր առևտրային գաղտնիքների արտահոսքի մասին, սակայն, ըստ հայցի, ընկերությունից որևէ պատասխան չի ստացել։

OpenAI-ը մերժել է մեղադրանքները։ Ընկերության հայտարարության մեջ ասվում է. «Մեզ չեն հետաքրքրում այլ ընկերությունների առևտրային գաղտնիքները»։

OpenAI-ն նախատեսում է մրցակցել Apple-ի հետ սպառողական սարքերի շուկայում։ 2025 թվականին ընկերությունը 6,5 միլիարդ դոլարով ձեռք է բերել IO դիզայնի ստուդիան, որը հիմնադրել էր Apple-ի նախկին գլխավոր դիզայներ Ջոնի Այվը, և այդ ժամանակից ի վեր ակտիվորեն աշխատանքի է հրավիրում Apple-ի նախկին աշխատակիցներին։