Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել, պետք է հարցին լուծում տանք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավների և էքսկլավների թեմայից և պետք է լուծում տա Արծվաշենի ու մյուս տարածքների հարցին՝ հիմնվելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա։

Նա ընդգծել է, որ նույնիսկ Ադրբեջանի դրամի և անձնագրերի վրա Արծվաշենն արտահայտված է որպես այդ երկրին դե յուրե չպատկանող տարածք, ինչը կարևոր նրբություն է հայկական կողմի դիրքորոշումները մշակելիս։ Ըստ Փաշինյանի՝ խնդրի լուծման տարբերակները ներառում են կա՛մ տարածքների համարժեք փոխանակում, կա՛մ սահմանի օպտիմալացում, իսկ եթե ընտրված լուծումը պահանջի սահմանադրական փոփոխություններ, ապա կառավարությունը կդիմի ժողովրդի կամարտահայտմանը։

«Խաղաղության տրամաբանությունը ուրիշ բան է, կոնֆլիկտի տրամաբանությունը՝ ուրիշ։ Կոնֆլիկտի տրամաբանությունն այն է, որ ով ինչ վերցրեց՝ իրենն է, բայց մենք հրաժարվել ենք այդ տրամաբանությունից։ Մենք ասում ենք՝ Հայաստանի անկախ հանրապետության ճշգրիտ տարածքը նույնական է Խորհրդային Հայկական ԽՍՀ տարածքի հետ՝ 29,743 քառակուսի կիլոմետր։ Ադրբեջանի տարածքն էլ ճշգրիտ նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ։

Խորհրդային տարբեր հանրագիտարաններում Ադրբեջանի տարածքի չափը փոխվում է Կասպից ծովի մակարդակի հետ կապված, բայց խոսքը սահմանի մասին է։ Այս հարցերը մենք խաղաղության տրամաբանությամբ պետք է հասցեագրենք՝ առանց իրար համար պրոբլեմներ ստեղծելու։ Բայց եթե կգանք այնպիսի լուծման, որը ժողովրդի կամարտահայտման կարիքը կունենա համաձայն ՀՀ Սահմանադրության, այդ հարցով, բնականաբար, ժողովրդին կդիմենք»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։