«Կրասնոդարի» սան․ «Շոկի մեջ եմ, որ Սպերցյանը տեղափոխվեց «Ալ Ահլի»»

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական «Կրասնոդարի» սան, Տոլյատիի «Ակրոնի» դարպասապահ Իգնատ Տերեխովսկին խոստովանել է, որ իր համար անակնկալ է եղել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը սաուդյան «Ալ Ահլի»։

«Արդյոք շոկի մեջ եմ․ այո։ Ես ճանաչում եմ Էդիկին։ Երբ միացել էի հիմնական թիմին, շփվել եմ նրա հետ ու տեսել նրա մտածելակերպը։ Ես իրոք հավատում էի, որ նա կհայտնվի Եվրոպայում։ Հնարավոր է՝ ոչ Պրեմիեր լիգայի թոփ ակումբում, բայց կարծում էի, որ կլինի Անգլիայի առաջնության աղյուսակի ներքևի հատվածի թիմ կամ Իտալիայից որևէ ակումբ. դա էի լսել։ Բայց ոչ Սաուդյան Արաբիան։ Այո, ես շոկի մեջ եմ»,- դարպասապահի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում անցկացրել է 185 հանդիպում, դարձել 58 գոլի ու 44 գոլային փոխանցման հեղինակ։