Factor TV-ի լրագրող Գայանե Խաչատրյանը ստացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության ամենամյա մրցանակը։ Որակյալ լրագրությունը խրախուսելու և լրատվամիջոցներում էթիկական չափանիշների կարևորությունը ընդգծելու նպատակով՝ Երևանի մամուլի ակումբը իր հիմնադրման տարեդարձի առթիվ կազմակերպում է էթիկական լրագրության մրցանակաբաշխություն։ «Արդեն 25 տարի է, ինչ Երևանի մամուլի ակումբն իր ծննդյան առթիվ մրցանակներ է հանձնում գործընկերներին։ Մեզ համար բավականին բարդ …

