Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Factor TV-ի լրագրող Գայանե Խաչատրյանը ստացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության ամենամյա մրցանակը։

Որակյալ լրագրությունը խրախուսելու և լրատվամիջոցներում էթիկական չափանիշների կարևորությունը ընդգծելու նպատակով՝ Երևանի մամուլի ակումբը իր հիմնադրման տարեդարձի առթիվ կազմակերպում է էթիկական լրագրության մրցանակաբաշխություն։

«Արդեն 25 տարի է, ինչ Երևանի մամուլի ակումբն իր ծննդյան առթիվ մրցանակներ է հանձնում գործընկերներին։ Մեզ համար բավականին բարդ խնդիր ենք դրել՝ այն կոչելով էթիկական լրագրության մրցանակ, քանի որ կարծում ենք՝ հենց էթիկական լրագրությունն է այսօր կարևոր առաքելություն կատարում մեր մեդիաոլորտում և հանրային կյանքում։ Հասկանում ենք, թե որքան դժվար է դա։ Տարվա ընթացքում կարելի է տեսնել բազմաթիվ պրոֆեսիոնալ մեդիաարտադրանքներ, սակայն երբ դրանց բովանդակությունը համադրում ես էթիկական չափանիշների հետ, հաճախ ինչ-որ բան չի համապատասխանում։ Այդ պատճառով շատ լավ աշխատանքներ կարող են չարժանանալ այս մրցանակին»,- ասաց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։

Գայանե Խաչատրյանը մրցանակի է արժանացել երկրի հասարակական-քաղաքական կյանքի համապարփակ և որակյալ լուսաբանման համար։ Մրցանակը նրան հանձնել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը։

«Հատկապես գնահատելի է էթիկական լրագրության մրցանակ ստանալը։ Ուզում եմ նշել, որ սա միայն իմ անձնական մրցանակը չէ։ Factor-ի ամբողջ թիմն այսպես է աշխատում՝ մեր ղեկավար Արևիկ Սահակյանի գլխավորությամբ։ Դա կարմիր գիծ է և հստակ պահանջ՝ պահպանել էթիկայի կանոնները»,- ասաց Գայանե Խաչատրյանը։

Միջոցառման ընթացքում Երևանի մամուլի ակումբի մրցանակների են արժանացել նաև «Հետք» մեդիա գործարանի ծրագրի ղեկավար Հարություն Մանսուրյանը, «Ամփոփ Մեդիա»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյանը, ինչպես նաև «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի մեկնաբան Հայկ Նավասարդյանը։

Անի Թամրազյան