Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 17-ին  շարունակվել է  Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը։

Դատական նիստին, որն անցկացվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ ու դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի  մասնակցությամբ, մասնակցել են նաև հայ գերիների պաշտպանները, թարգմանիչները, այսպես կոչված, «տուժողների» ներկայացուցիչները, պետական ​​մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան։

Սկզբում  ելույթ է ունեցել Մադաթ Բաբայանի պաշտպանը։ Նա դատարանին խնդրել է  չեղյալ համարել 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը և արդարացման դատավճիռ կայացնել  Բաբայանի նկատմամբ, որի իրավունքները նա պաշտպանում էր։

Հետո ելույթ ունեցող  Բաբայանը ասել է,որ  համաձայն է իր պաշտպանի դիրքորոշման հետ և իրեն մեղավոր չի համարում։

Այնուհետև  ելույթ է ունեցել   Արայիկ Հարությունյանի պաշտպանը։ Նա  ներկայացրել է  դատարանին վերաքննիչ բողոքի շրջանակներում փաստարկները։

Դրանից հետո  ելույթ են ունեցել տուժողների ներկայացուցիչներ՝ Շաիգ Հուսեյնովը, Արզու Ջավադովը, Ալի Ախմեդովը և Էլմիրա Իսմայիլովան ու նշել, թե  Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի վճիռը օրինական է և արդարացված, իսկ  առաջադրված մեղադրանքները լիովին հիմնավորված։ Նրանք դատարանին խնդրել են  անփոփոխ թողնել վճիռը։

Սրանով ավարտվել են  հայ գերիների, նրանց պաշտպանների և տուժողների ներկայացուցիչների ելույթները: Այնուհետև, դատական ​​նիստում պաշտպանության կողմը, այդ թվում՝ Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը, ներկայացրել են  իրենց միջնորդությունները:

Դատախազ  Աբբասլին արտահայտել է  իր դիրքորոշումը ներկայացված միջնորդությունների վերաբերյալ։ Դատական ​​նիստի ընթացքում հայտարարվել է  ընդմիջում՝ դրանք քննարկելու համար։ Ընդմիջումից հետո  հրապարակվել են  որոշումները, որի համաձայն՝ միջնորդությունները մասամբ բավարարվել են։

Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 21-ին։

 

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի