Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման նիստը։ Այսօր իր դիմումը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Կուսակցությունը նաև միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ։ «Մեր կողմից Բարձր դատարանին է ներկայացվել և էլեկտրոնային կարգով դատավարության բոլոր մասնակիցներին է տրվել մեր միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը, որտեղ ԶԼՄ-ները հրապարակել են, այդ թվում՝ քվեաթերթիկը ծրարի մեջ տեղադրված …

